Թուրքիան վստահ շարժվում է լոգիստիկ գերտերություն դառնալու ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։
«Թուրքիան գնում է նրան, որ դառնա լոգիստիկ գերտերություն՝ լայն աշխարհագրությամբ, որը ձգվելու է Լոնդոնից Պեկին, Սիբիրից Հարավային Աֆրիկա»,- ասել է Էրդողանը։
Բացի այդ, Էրդողանն ասել է, որ Թուրքիան գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկիրը դառնա աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններից մեկը։