Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի՝ չորեքշաբթի եվրոպացի ղեկավարների հետ Կիև այցելելու խնդրանքը, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Շտայնմայերն այժմ գտնվում է Լեհաստանում, որտեղ լեհ գործընկերոջ հետ քննարկում է Ուկրաինայում պատերազմը:
Զելենսկին մերժել է՝ պատճառաբանելով, որ Գերմանիայի նախագահը նախկինում սերտ կապեր է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: