ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խրհրդի մեխանիզմի միջոցով ձգտում է հասնելու ԿԺԴՀ-ի դեմ նոր սահմանափակիչ միջոցների՝ նրա հրթիռային արձակումների պատճառով, ներառյալ այդ երկիր նավթի արտահանման կիսով չափ կրճատումը: Ապրիլի 13-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր մոտ առկա բանաձեւի նախագիծը։
Գործակալության տվյալներով՝ նախագիծն այս շաբաթ տարածվել է Անվտանգության խորհրդի 15 անդամ – երկրների մեջ: Փաստաղթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը նաեւ կոչ է անում արգելելու ծխախոտի արտադրանքի արտահանումը ԿԺԴՀ եւ պատժամիջոցներ սահմանելու այդ երկրի հետ կապված հաքերական խմբավորման դեմ, որը հայտնի է որպես Lazarus: