Այս պահին ընդդիմադիր ցուցարարները շրջափակել են Կառավարության երրորդ մասնաշենքը։ Նշենք, որ նրանք առավոտից ավտոերթեր և իրազեկման ակցիաներ են անցկացնում։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ՀՀ նախարարությունները չեն սպասարկում հայ ժողովրդի շահը, դրա համար շրջափակել ենք Կառավարության մասնաշենքը։ Նա նախարարության աշխատակիցներին կոչ արեց միանալ ժողովրդին և միասին հեռացնել Նիկոլ Փաշինյանին։