Ընդդիմության անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներից մեկը, ով հայտնվել էր խցանման մեջ իր աջակցությունն է հայտնում ցուցարարներին։ Նա նշեց, որ փակ ճանապարհներից անհարմարություն չկա։
«Շատ լավ են անում, մեռնեմ ձեր ջանին։ Հիշում եք՝ Նիկոլն ինչ էր անում, տարավ 7000 երեխու գլուխ կերավ, 14 հազարին հաշմանդամ սարքեց։ Շատ լավ են անում, որ փակում են, չենք ուզում թուրք դառնալ, թուրքի լծի տակ ապրել։ Թող ռադը քաշի գնա, ու՞մ է պետք։ Գժին բերին կապին մեր գլուխը, ի՞նչ։ Շատ լավ եք անում, առանց թուրքի Հայաստան։ Էս տղեքի երակներում հայի արյուն է, դրա համար էսօր ստեղ են»,- ասաց քաղաքացին։
Տեսանյութը՝ տելեգրամյան էջում