«Դիմադրության» շարժման ցուցարարները Մետրոպոլիտենում ակցիայի ժամանակ մետրոյի գնացքի վրա փակցրին Արցախի դրոշը, սակայն մետրոպոլիտենի աշխատակիցը մոտեցավ և սկսեց պոկել այն։ Պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ հորդորեց չնմանվել թուրքին և չպոկել Արցախի դրոշը, որին ի պատասխան Մետրոպոլիտենի աշխատակցուհին ասաց․
«Արցախի դրոշի տեղ կա, ոչ թե գնացքի վրա։ Արցախի դրոշը ձեզ լոզունգ մի դարձրեք։ Աղջիկ ջան, գնայիր կռվեիր, ոչ թե հիմա աթոռի կռիվ տայիր»: