Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության անդամների հարցուպատասխանը, որը սկսվեց քաղաքական ընդդիմության վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններով։
Վարչապետի դիտարկմամբ՝ այս գործողություններով ընդդիմադիրները վրեժ են լուծում 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար.
«Մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած կարգախոսը, այլ տրամաբանությամբ: Այդ ուժը նախընտրական քարոզչության ժամանակ կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև «քոք մաշեցնելու է», տեսնում ենք՝ չկարողանալ դա իրականացնել, հիմա այդ ուժն ինքն իր նկատմամբ է այդ կարգախոսն իրականացնում: Պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոք մաշեն»»: