«Դիմադրության» շարժման ցուցարարները քիչ առաջ ապաշրջափակեցին Կառավարական 3-րդ մասնաշենքը: Իշխան Սաղաթելյանը հայտարեց, որ նախարարները հետևի մուտքով հեռացել են Կառավարական 3-րդ շենքից, իսկ շենքի ներսում են 6-րդ վարչության ու «Ալֆա»-ի զինված խմբերը։
շՆա նշեց, որ նախարարների այս պահվածքը ցոււյց է տալիս, որ իրենք կողմ են իշխանությունների վարած քաղաքականությանը։ Սակայն քիչ անց ցուցարարները կրկին վերադարրձանն և փորձեցին մուտք գործել շենք։ Այս պահին լարված իրավիճակ է։ Քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջև։ Կան բերման ենթարկվածներ։



