Իրանի իշխանությունները ձերբակալել են Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհուն այն բանից հետո, երբ նա տեսագրել է իր հորեղբոր ղեկավարած իշխանությունները որպես «մարդասպան և երեխա սպանող ռեժիմ» նկարագրող տեսանյութ։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը։
Իր ուղերձում Մորադխանին Իրանի իշխանություններին անվանել է «արյունոտ և մանկասպան ռեժիմ» և կոչ արել մարդկանց պահանջել իրենց կառավարություններից՝ խզել բոլոր կապերը այդ երկրի հետ։