Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Բայդենին կոչ են արել ընտրվելուց հետո վերանայել քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Միացյալ Նահանգների կոնգրեսականները Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին կոչ են արել պետության բարձրագույն պաշտոնում հնարավոր ընտրվելուց հետո վերանայել երկրի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին:

Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի եւ Ջեքի Սփայերի նամակը: Նրանք նշել են, որ Հայաստանը հրադադարին համաձայնել Է Ռուսաստանի միջնորդությամբ, որպեսզի «խուսափի խաղաղ հայ ժողովրդի դեմ զանգվածային վայրագություններից, բայց հսկայական կորուստների գնով ու, թեեւ ամերիկացիները ողջունում են խաղաղությունը, նրանք նույնպես խորապես անհանգստացած են այդ համաձայնագրի մոտալուտ եւ երկարաժամկետ հետեւանքներից, որը ոչ մի ձեւով չի լուծում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը»:

Կոնգրեսականները համոզված են՝ ԱՄՆ-ի նախագահի ապագա վարչակազմը պետք է այս պայմաններում դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որի ընդհանուր գումարը վերջին երկու տարում կազմել Է ավելի քան 100 միլիոն դոլար: Բացի այդ, անհրաժեշտ Է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում՝ նպաստելով «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշմանն այնպես, որպեսզի դա համապատասխանի ինքնորոշման իրավունքին»:

Մեկնաբանելով «Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը եւ ագրեսիվ գործողությունները՝ կոնգրեսականները նաեւ կոչ են արել՝ վերանայել ԱՄՆ-ի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ, քանի որ, նրանց կարծիքով, «պատերազմը, որը սանձազերծվել Է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի եւ օտարերկրացի վարձկանների աջակցությամբ, հանգեցրել Է զանգվածային հումանիտար աղետի»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img