Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Կյանքից հեռացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կյանքի 61-րդ տարում ի Տեր է ննջել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար: Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը:

ՏՍեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ծնվել է 1959 թմարտի 24-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքումՆախնական կրթությունը ստացել է ԿՊոլսի Ներսիսյան վարժարանում: 1969 թընտանիքով հայրենադարձվել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքումորտեղ շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը: 1978 թընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան: 1979 թզորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո ուսումը շարունակել Հոգևոր ճեմարանում:

1985 թդեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ ՏՀուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի: 1986 թմարտին պաշտպանել է ավարտաճառ՝ «Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը» թեմայովՀոգևոր ճեմարանն ավարտելուց հետոՆ.Ս.Օ.Տ.ՏՎազգեն ԱԱմենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության է անցել Վեհարանումորպես ընդունարանի քարտուղար: 1987 թհունիսի 7-ինՀոգեգալստյան տոնինձեռամբ ՏՆերսես արքեպիսկոպոս Պոզապալյանիձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ շարունակելով ծառայությունը Վեհարանում: 1987 թսեպտեմբերին Վազգեն ԱՎեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Հոգևոր ճեմարանի վերակացու և ապա փոխտեսուչ: 1989 թնոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում» թեմայով:

1990 թՎազգեն ԱԱմենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ: 1991 թհրավիրվել է Մայր Աթոռ և նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ:

1995 թհունիսից Ն.Ս.Օ.Տ.ՏԳարեգին ԱԱմենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրավիրվել է Մայր Աթոռ և զբաղեցրել Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի և տնտեսական ու շինարարական գործերով կաթողիկոսի խորհրդականի պաշտոնը: 1996 թընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ: 1996 թնշանակվել է ՀՀ և Հայոց Եկեղեցու հարաբերությունների խմբումպետության կողմից Մայր Աթոռին կալվածքների վերադարձման հանձնախմբի նախագահ:

1996 թհունիսի 3-ին Գարեգին ԱԿաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ: 1997 թհունիսի 15-ինձեռամբ Գարեգին ԱԱմենայն Հայոց Կաթողիկոսիձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս: 2000 թմարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.ՏԳարեգին ԲԱմենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության հանձնախմբի անդամ: 2000 թնոյեմբերին նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 2000 թնշանակվել է 1700-ամյակի տոնակատարությունների գործադիր վարչության անդամ:

2012 թմայիսի 17-ին Գարեգին ԲՀայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորհվել է «Արքության» պատիվ քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվՍրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել է բազում կոչումների և պարգևների։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img