Չորեքշաբթի, 17 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

Պատգամավորը իշխանության աշխատանքում չի տեսնում այն աստիճանի թերացումներ, որի համար ողջ կազմով հեռանա

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդունում է, որ իշխանությունը որոշ ոլորտներում սխալներ, թերացումներ ունի, սակայն չի կարծում, թե դրանք այն աստիճանի են, որ իշխանությունը հիմա ողջ կազմով պետք է հեռանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց, թե բոլոր ոլորտներում ձախողումներ են եղել:

«Մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք: Բայց այդ սխալներն այս աստիճանի, այնպիսին չեն, որ կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տա»,-ասաց Թունյանը:

Նա շեշտեց, որ օրինակ չի կարելի ասել, թե տնտեսական ոլորտը ձախողվել է: «Տնտեսական ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, որից հետո նաև պատերազմական իրավիճակով: Այսինքն՝ այստեղ գործ ունենք լրիվ ֆորսմաժորային իրավիճակի հետ»,-ասաց Թունյանը:

Պատգամավորը չի ասում, թե առողջապահության կամ մնացած ոլորտներում ընդհանրապես խնդիրներ, թերացումներ չկան: «Բայց չեմ կարծում, որ այդ թերացումներն այն աստիճանի են, որ պետք է մենք հենց հիմա ամբողջ կազմով հեռանանք, ուրիշներին ասենք՝ եկեք, տեսեք, թե ինչ եք անում: Բացի դրանից կան ռիսկեր, կտրուկ ցնցումները, կտրուկ տատանումները՝ թե քաղաքական, թե պետական ինստիտուտների մեջ, կարող են էական ռիսկեր առաջացնել տնտեսության և ֆինանսական համակարգի մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը բավարար չէ՞ հրաժարականի համար՝ Թունյանը պատասխանեց. «Եթե ինձ ապացուցեք, ցույց տաք, որ եթե լիներ այլ կառավարություն, այլ արդյունքներ էինք ունենալու, և եթե ցույց տաք, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը պայմանավորված է կոնկրետ կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն հանգամանքով, որ մենք պատերազմել ենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ոչ այն հանգամանքով, որ մենք 25 տարի սպառազինության, բոլոր ռեսուրսներով հետ ենք մնացել, եթե օբյեկտիվորեն ցույց տաք, որ այդ իրավիճակը միայն գործող կառավարության սխալների հետևանքն է, ու եթե որոշ բաներ ուրիշ կերպ անելու դեպքում արդյունքն այլ էր լինելու, ես կհամաձայնեմ, որ դա մեր մեղքն է»,-ասաց Թունյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img