Չորեքշաբթի, 19 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Համացանցի Վրայ. Կանխարգելիչ Մանկավարժութիւն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին տնօրէն՝ ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.

N մանկապարտէզի բարի համբաւը տարածուել էր ողջ քաղաքում, ու բոլոր ծնողները ձգտում էին իրենց զաւակներին տեղաւորել այնտեղ: Հետաքրքրութիւնից դրդուած՝ այսօր այցելեցի տնօրէնին: Երբ մտանք առաջին պատահած խումբը՝ զարմանքից կարկամեցի: Երեխաները մի գծով շարուած էին պատի տակ ու ոչ շարժւում էին, ոչ էլ մի ծպտուն հանում: Ճիշտ է՝ փոքր-ինչ վախեցած տեսք ունէին, բայց կարգապահութիւնը անթերի էր: Զրոյցը ակամայ յիմար հարցով սկսեցի.

— Դուք երեխաներին ծեծո՞ւմ էք:

— Այդ ի՞նչ էք ասում, երբեք մատով կպած չկանք: Աւելին, դայեակները օրուայ մէջ ընդամէնը երեք անգամ են շփւում երեխաների հետ, մնացած ողջ ընթացքում նրանք այսպէս անշարժ շարուած են:

— Բայց ինչպէ՞ս է դա յաջողւում ձեզ:

— Մենք շատ ենք կարեւորում երեխաների քաղաքական հասունութիւնը եւ մեր մանկավարժութիւնը կառուցում ենք դրա վրայ:

— Բացատրէք, խնդրեմ:

— Օրը սկսում ենք նախաճաշով: Ամեն դայեակ մտնում է իր խումբը եւ ասում. արա՛գ նախաճաշէք ու շարուէք պատի տակ, թէ չէ նախկինները ետ կգան:

— Եւ ի՞նչ:

— Նախկինների մասին լսելով՝ երեխաները արագ ու անաղմուկ նախաճաշում են ու պատի տակ զբաղեցնում իրենց տեղերը:

— Բա յետո՞յ:

— Նոյն հրահանգը հնչում է ճաշից ու քնելուց առաջ:

— Ու երեխաները խելօք քնո՞ւմ են:

— Աւելին, նախկինների ահից երկու ժամ աւելի են քնում: Յետոյ, երբ համոզւում են, որ նախկինները չեն վերադարձել՝ զարթնում են ու այսպէս շարւում պատի տակ:

— Բայց ինչո՞ւ միմեանց հետ չեն շփւում ու ոչ մի անկարգութիւն չեն անում:

— Որպէսզի նախկինները չվերադառնան:

— Մի վայրկեան, կարծես ձախ կողմի այն բբռէճը քիթն է քչփորում:

— Ո՞ր մէկը… ա՛յ տղայ, շուտ մատդ հանի՛ր քթիցդ, թէ չէ նախկինները կը վերադառնան:

Բբռէճը մատը ահաբեկուած հանեց ու արձանացաւ:

— Այս երեխային այսօր ենք ընդունել ու դեռ ամբողջովին չի ընտելացել մեր դրուածքին:

— Բայց կը ներէք, եթէ այս իշխանութիւնը հեռանայ՝ ձեր այս տեսութիւնը ջուրը չի՞ ընկնի:

— Ոչ մի բան էլ ջուրը չի ընկնի:

— Այդ ինչպէ՞ս:

— Մեր կիրառած մեթոդը շուտով ներդրելու է հանրապետութեան բոլոր մանկապարտէզներում: Ու եթէ ամեն տեղ այսպիսի օրինակելի ու քաղաքականապէս հասուն սերունդ մեծանայ՝ իշխանութիւնը երբեք չի հեռանայ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img