Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ՀՀ-ում և Արցախում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտ քայլերը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարգավորելու անհրաժեշտ քայլերի ճանապարհային քարտեզը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Մանուկյանն անդրադարձավ դեկտեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում:

«Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են, և այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն: Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում: Ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն: Որո՞նք պետք է լինեն այդ կառավարության խնդիրները: Դրանք պետք է լուծվեն բոլորը զուգահեռ, իրար հետ միասին»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ առաջին խնդիրը կապված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հետ:

«Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց մենք չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Այդ պայմանագիրը կազմված է մի շարք բացթողումներով, նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն անորոշությունը դարձնի ի օգուտ Հայաստանի: Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, վերականգնել մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ: Անվտանգության հարցի մեջ է նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Պետք է վերականգնել դաշնակցային հարաբերությունները: Նորից պետք է մտնենք բանակցային գործընթացի մեջ, մեզ համար դա շատ կարևոր է»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Շարժման վարչապետի թեկնածուն հավելեց, որ կարևորագույն խնդիր է նաև անհայտ կորած զինծառայողների, գերիների, վիրավոր զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին ու Արցախից Հայաստան տեղափոխվածներին օգնելու հարցը:

«Կարևոր խնդիր է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Պետք է մաքրել այդ դաշտը և մեր առջև որքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք: Ամեն պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է ոտքի կանգնենք ու գնանք առաջ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img