Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Մեկնարկել է «Ավրորա» համայնք նախագիծը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» համայնք նոր ծրագրի մասին, որը մշակվել է «Ավրորայի» մարդասիրական ու գործընկերային համայնքի եւ դրա ազդեցության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:

Ինչպես հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, «Ավրորա» համայնքը կմիավորի եւ կաջակցի անձնազոհ անհատներին ամբողջ աշխարհից, որոնք թեժ կետերում զբաղված են կենսական նշանակության գործունեությամբ:

Մինչեւ ծրագրի մեկնարկն ստեղծվել է մանրամասն հարցաշար «Ավրորա» համայնքի պոտենցիալ անդամների համար, որպեսզի հստակ լիներ, որ նրանք լիովին համապատասխանում են նախագծի պահանջներին: «Ավրորան» մտադիր է ակտիվորեն աջակցել համայնքի անդամներին՝ կապ ստեղծելով նրանց միջեւ՝ ըստ գործունեության ոլորտի, խրախուսելով գիտելիքի փոխանակումը, ինչպես նաեւ առաջ մղելով նրանց գործունեությունն իր իսկ հարթակներով:  

Այս նոր նախագիծը կակտիվացնի նաեւ նախաձեռնության կապերը համաշխարհային մարդասերների հետ՝ ներգրավելու փորձագետների, բանախոսների եւ հետաքրքրված մարդկանց, որոնք ակտիվորեն մասնակցում են նախաձեռնության բազմաթիվ նախագծերի, այդ թվում՝ Aurora Dialogues քննարկումներին եւ Արցախի մարդասիրական օգնության  նախաձեռնությանը, ինչպես նաեւ համաշխարհային ավելի ընդարձակ ծրագրի, որի միջոցով տարածաշրջան են հրավիրվում մարդասիրության ոլորտի առաջատարները:

«Տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է անձնվեր մարդասերների այս հիանալի ցանցը, որոնցից յուրաքանչյուրն իր աշխատանքով շոշափելի փոփոխություն է բերում: Մարդ, որի աշխատանքը մեծապես շահել է «Ավրորայի» աջակցությունից, ես ավելի քան որգեւորված եմ այս նոր՝ «Ավրորա» համայնք նախագծով, որը կմիավորի եւ կքաջալերի նույն նպատակին ծառայող մարդկանց՝ օգնելով նրանց առավելագույնի հասցնել իրենց ազդեցությունը»,- ասաց 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Սուդանի «Գթության մայր»  հիվանդանոցի ղեկավար եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, որը վերափոխում է այս փորձառությունը համաշխարհային շարժման: Մեկնարկելով Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օրը՝ «Ավրորա» համայնք  նախագծի հիմնական նպատակն է խթան դառնալ փոփոխությունների համար եւ առցանց խմբերի, գործընկերների եւ փորձագետների կողմից իրականացվող դասընթացների, համապատասխան բովանդակության, Aurora Dialogues քննարկումներում եւ «Ավրորայի» այլ նախաձեռնություններում  ներգրավելու միջոցով զորակցել նրանց, ինչպես նաեւ առաջ մղել նրանց մարդասիրական աշխատանքն «Ավրորայի» մեդիա հարթակներով:     

««Ավրորա» համայնք ծրագրի շնորհիվ ինձ նման ակտիվիստները հնարավորություն կունենան համաշխարհային մակարդակով շփվելու փորձագետների եւ մերօրյա հերոսների՝ համախոհների լայն շրջանակի հետ, սովորելու, կիսվելու եւ փոխանակվելու գիտելիքով ու տեղեկատվությամբ: Ես անհամբեր սպասում եմ, որ այն ավելի կայուն կերպով կամրապնդի եւ կխթանի իմ աշխատանքը՝ զորացնելու կանանց եւ երիտասարդներին»,- նկատեց Վարքի եւ գիտելիքի փոխակերպման ասոցիացիայի (ABKT) գործադիր տնօրեն եւ «Ավրորա» համայնքի անդամ Շադ Բեգումը: 

«Ավրորա» համայնք նախագիծը հնարավորություն կտա  հինգ տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շուրջ համախմբված մարդասերներին ավելի ակտիվ համագործակցել, համատեղ լուծումներ գտնել այն խնդիրներին, որոնց նրանք առնչվում են առօրյայում՝ գենդերային հավասարությունից եւ մարդու իրավունքների ոտնահարումից մինչեւ որակյալ կրթություն, երեխաների պաշտպանություն, խաղաղություն եւ արդարություն:   

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img