Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Պաշտոնապես գրանցված գործա­զուրկ­ների թվաքանակը հունվար–սեպտեմբերին կազմել է 95.3%. ՀՀ տնտեսության վիճակը համավարակի ու պատերազմի պայմաններում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

Տարվա սկզբից պատուհասած կորոնավիրուսային համավարակն, այնուհետև արցախյան պատերազմը Հայաստանի տնտեսության համար պարզապես աղետալի հետևանքներ կարող են ունենալ։ Տնտեսության պաշտոնական թվերը հուսադրող չեն։ Գործազրկություն, բիզնեսների համատարած փակում, արտագաղթ, տնտեսական անկում, պետական աճող պարտք, բյուջեի ճեղքվածք, դրամի արժեզրկում։ Այս բոլոր գործոնները ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում կարող են կործանարար լինել Հայաստանի համար։ Թեմայի վերաբերյալ «Զարթօնք» օրաթերթը զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ, ով 2002 թ-ից 2006 թվականները զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը։

-Պարոն Վարդանյան, հնարավո՞ր է, արդյոք, նախնական գնահատել ՀՀ տնտեսության վրա համավարակի և պատերազմի ազդեցությունը, հե­տևանքների խորությունը և ծավալները: 

— Որոշ, գնահատականներ հնարավոր է տալ, որոնք, սակայն, չեն կարող ներկայացնել տնտեսության ամբողջական պատկերը: Դեռևս չեն հրապարակվել հոկտեմբերի որոշ պաշտոնական վիճակագրական տվյալներ: Հիմնվելով սեպտեմբերի տվյալների վրա, կարելի է փաստել, որ համավարակով պայմանավորված տնտե­սա­կան անկումը շարունակվել է: 2020 թվականի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) նախորդ տարվա համապա­տասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 9.1 %-ով: Առաջին հայացքից սա բավական մեծ անկում է, սակայն հունվար-հունիսի նկատ­մամբ, երբ անկումը կազմել էր 13.7 %, անտարակույս, կարելի է ասել, որ հա­մա­վա­րակի առաջացրած բացասական ազդեցությունը տնտեսության վրա աստի­ճա­նա­բար  սկսել էր նվազել: Ըստ նախնական (2020 թ. նոյեմբերի 25-ի դրու­թյամբ) տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թ. հուն­վար հոկ­տեմբերին կազմել է 93.3 %՝ 2019 թ. նույն ժամանակահատվածի նկատ­մամբ: Ընդ որում, տար­վա ամենացածր ցուցանիշը գրանցվել էր ապրիլ ամսին՝ 83.6 %: Ի դեպ, 2020 թ. հունվարի տնտեսական ակտիվությունը կազմել էր 109.2 %, իսկ առաջին եռամսյակում արձանագրվել էր 3.8 % աճ:

Հունվար-հոկտեմբերին արդյունաբերության ծավալը, 2019 թ. համապա­տասխան ժամանակաշրջանի նկատմամբ, կազմել է 100.5 %, շնարարությանը՝ 86.7 %, առևտրինը՝ 87.5 %, ծառայություններինը՝ 87.2 %: Փաստորեն, համավարակի ազդեցությունը մեծ է եղել վերջին երեք ոլորտների վրա: Ընդորում, շինարարության անկումը ապրիլ ամսին կազմել է 51 % (2019 թ. ապրիլի նկատմամբ):

Ընդհանուր առմամբ, ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ցուցանիշների մասով նկատվել են թույլ արտահայտված դրական միտումներ:

Հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառության անկումը կազմել է 11.4 %. արտահանման ծավալի անկումը կազմել է 4.4 %, իսկ ներմուծմանը՝ 14.9 %:

Ինչ վերաբերում է պատերազմի ազդեցությանը, ապա պետք է նկատել, որ, ինչպես ցույց է տվել համաշխարհային պրակտիկան, պատերազմների ժամանակահատվածում բարձրանում է զբաղվածության մակարդակը, գրեթե լիովին օգտա­գործվում է տնտեսական ներուժը: Բայց այստեղ կա մի նրբություն: Եթե տվյալ երկրի ենթակառուցվածքը, արտադրական հզորությունները վնասվել են պատերազմական գործողությունների արդյունքում, ապա այդ չափով արդյունաբերական կամ այլ ոլորտների արտադրանքի ծավալը նվազում է: Դա տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում, որի տնտեսությունն ինտեգրված էր ՀՀ տնտեսության հետ և որոշակի փոխազդեցություն գոյություն ուներ: Հետևաբար, մի քանի ամիս հետո հնարավոր կլինի ավելի հստակ գնահատականներ տալ:

-Ըստ Ձեզ՝ ՀՀ տնտեսությունն այս պահին ի՞նչ վիճակում է գտնվում. տնտեսության մասնակի կանգ, գործազրկության մակարդակ, դրամի ար­ժեզրկում։ Այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել։

— Ամենին ինչից զատ, ներկայում մեծ է տնտեսական վարքագծի տեսանկյունից կարևոր՝ հոգեբանական գործոնի բացասական ազդեցությունը. անորոշությունները շատ են: Նախ համավարակի պատճառով տնտեսության մասնակի կանգի մասին: Այդ փուլը մենք հաղթահարել ենք, իհարկե, նշանակալի տնտեսական կորուստ­ներով, որոնք ար­տացոլված են ՀՆԱ-ի ցուցանիշում: Պաշտոնական վիճակագրութ­յունը հնարա­վորություն է ընձեռում դրանք առանձնացնել ըստ ոլորտների: Երրորդ եռամսյակում այդ հետևանքներն իներցիայով պահպանվել են: Բայց, այստեղ կա նաև արտաքին գործոնների ազդեցությունը. համաշխարհային տնտեսությունը դեռևս ուշքի չի եկել, առանձին երկրներ հանդիպել են համավարակի երկրորդ, երրորդ ալիքներին, ինչի պատճառով տնտեսությունները կրկին կանգ են առնում:  Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ (ԱՎԾ) աշխատուժի հետազոտության արդյունքների՝ 2019 թվականի I և II եռամսյակների նկատմամբ զբաղվածության փոփոխությունը համապատսխանաբար կազմել է ՝ 100.2 % և 97.6 %, իսկ  գործազրկությանը՝  92.3 % և  105.2 %: Պաշտոնապես գրանցված գործա­զուրկ­ների միջին ամսական թվաքանակը հունվար – սեպտեմբերի (աճողական, 2019 թվականի նույն ժամանակահատվածի նկատ­մամբ) կազմել է 95.3%: Հետևա­բար, կարելի է ասել, որ գործազրկության կամ զբաղվածության առումով, ցուցա­նիշները դրական միտում չեն դրսևորել:

Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը, ապա այն կարող է ունենալ ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցություն: Դրականը վերաբերում է ար­տահանման շահավետ դառնալուն կամ արտասահմանից տրանսֆերտներ ստա­ցող տնային տնտեսությունների, դրամական արտահայտությամբ, եկամուտների աճին, ինչը որոշակիորեն կչեզոքացվի գնաճի հետևանքով: Իսկ գնաճը կլինի բացա­սական հետևանքը, թեպետ, այլ հավասար պայմաններում, գնաճն ինքնին նպաս­տում է տնտեսական ակտիվության բարձրացմանը:

Այս ամենի ընդհանրական բացասական հետևանքներն էլ ավելի կարող են սրվել Արցախի մնացած տնտեսության վերականգնման, Արցախից եկած փախստա­կանների պարագայում. ենթակառուցվածքների վերականգնում, փախստականների բնակության, զբաղվածության, սոցիալական այլևայլ խնդիրների առաջացմամբ:

Եվ իհարկե, ի՞նչ կանխատեսումներ կան ապագայի վերաբերյալ։

Կանխատեսել այսօրվա տնտեսության ապագան անիմաստ զբաղմունք կլիներ: Նշված ցուցանիշները որոշակի կբարելավվեն, սակայն ստեղծված իրավիճակում դա առոչինչ է: Պետք է մտածել ապագայի տնտեսության, տնտեսության ոչ կենսու­նակ կառուց­վածքից ձերբազատվելու, տեխնոլոգիական առաջընթացի արագացման մասին: Պետք է մտածել ոչ թե նրա մասին, թե ինչպես ներդնել նու-հաուներ, այլ ավելի կարևոր է հասկանալ, թե ովքեր կարող են դա անել: Իսկ դրա պատասխանը կտան գիտությունն ու կրթությունը՝ տևական հեռանկարում: Մինչ այդ նպատա­կահարմար է թվում աշխարհասփյուռ հայության ներուժի իրացման համար արդյու­նավետ կառուցակարգերի գործադրումը: Միաժամանակ, այդ ամենից զատ, գլխա­վորը հասարակության մեջ միմյանց և պետական հաստատությունների նկատմամբ վստահության ամրապնդումն է:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img