Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Փաշինյանը ճիշտ որոշում է համարում ադրբեջանցի երկու դիվերսանտին հայ գերիներով փոխանակելը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում է համարում արցախցի երեխային սպանելու համար դատապարտված ադրբեջանցի երկու դիվերսանտին հայ գերիներով փոխանակելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Այստեղ մենք պայմանավորվել էինք, արդեն ասվել է, որ պետք է բոլորը փոխանակվեն բոլորի հետ: Եվ ես կարծում եմ, որ ստեղծված իրադրության մեջ դա ճիշտ որոշում էր: Եվ ես նաև երեկ և անհետ կորածների, և ենթադրվող գերեվարված մեր զինվորների հարազատների հետ ունեցել եմ հանդիպում և պարզաբանել եմ՝ ի վերջո, նաև եկեք արձանագրենք, որ այդ որոշման արդյունքում Հայաստան վերադարձվեցին նաև մեր այն քաղաքացիները, ովքեր Ադրբեջանում էլի դատավճռով դատապարտված էին: Այլ բան, թե ով ինչքանով էր արդար դատապարտված, բայց մենք մեր քաղաքացիներին վերադարձնելու համար կայացրել ենք այդպիսի որոշում և ծանր որոշում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ այդ որոշումը կայացվել է՝ հետագայում գերեվարված անձանց  հաստատված դեպքերի շուրջ ավելի արագ և ավելի արդյունավետ համաձայնություններ ձեռք բերելու համար:

Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ-ում դատապարտվել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img