Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Հին Շենը հայաթափվում է. մնացել են գյուղապետն ու դպրոցի տնօրենը, Եղծահողում էլ սպասում են Մուրադովի որոշմանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում անվտանգության երաշխիքներ չկան. բնակչությունը դուրս է գալիս գյուղից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հին Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։

Համայնքապետը պատմեց, որ համայնքի հարակից տարածքում, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն են, ամբողջ օրը երգում են, ուրախանում, ինչից բնակիչները ճնշվում են։

«Գյուղն արդեն հայաթափվում է, մարդիկ տրամադրված են դուրս գալու։ Եթե անվտանգության երաշխիքներ չեղավ, գյուղը կհայաթափվի։ Եթե անվտանգությունն ապահովեն, ժողովուրդը հետ կգա։ Միայն ես եմ ու դպրոցի տնօրենը»,- պատմում է Դավիթ Դավթյանը։

Համայնքապետը հավելեց, որ այս պահին հայ զինվորականներ չկան գյուղում. «Մեր զինվորականներին հանել են, հիմա ռուս խաղաղապահներն են»։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Շուշիի շրջանի Եղծահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանի հետ, որտեղ 3 օր առաջ հակառակորդը մի քանի ժամ ժամանակ էր տվել՝ գյուղն ու հարակից տարածքները լքելու համար։

Նա ասաց, որ այս պահին համայնքում վիճակը հանգիստ է։ Երեկ կրկին բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ։

«Սպասողական է վիճակը։ Հակառակորդը 3 օր առաջ մեզ ժամանակ էր տվել, սպասում ենք Մուրադովի որոշմանը։ Խաղաղապահների միջոցով երեկ հանդիպում կազմակերպվեց։ Ռուսներն ապացուցել են, որ մենք մեր տարածքում ենք, ազերիներին էլ պարտավորեցրել են մնալ իրենց տեղում։ Խաղաղապահները պետք է Մուրադովին տեղեկացնեին, և վերջնական որոշում կայացվեր։ Հիմա սպասում ենք Մուրադովի որոշմանը»,- պատմեց համայնքապետը եւ հավելեց, որ այս պահին համայնքում ռուս խաղաղապահներ չկան։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img