Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 70 օր անհայտության մեջ գտնված և հրաշքով հայրենիք վերադարձած 6 զինծառայողներն առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում 70 օր անհայտության մեջ մնացած և Հայրենիք վերադարձած ժամկետային ծառայողներին ծնողները, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱՀ ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն: Զինծառայողներն առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԻՊԾ-ից։

«Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝

Արսեն Կարենի Այվազյանը,

Դավիթ Գեղամի Սահակյանը,

Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը,

Արթուր Գարիկի Հարությունյանը,

Արման Արշակի Արմաղանյանը և

Ռուսլան Սարգիսի Թումանյանը

քիչ առաջ վերադարձան Հայրենիք:

Տղաները բուժզննման կարիք ունեն: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ծնողների հետ մեկտեղ հերոսներին ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն:

Վերջիններս առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ:

Նախագահ Հարությունյանը և ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանն իրենց երախտագիտությունն են հայտնել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրն ուղեկցած Արթուր Բաղդասարյանին և Թեմուր Արզումանյանին:

Կարեն Սարգսյանը զրուցել է նաև անհետ կորած կամ գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ, վստահեցրել, որ ինչպես ծառայությունը՝ որպես գործուն մասնակից, այնպես էլ բանակցող կողմերը գործի են դրել ամբողջ ներուժը որպեսզի օր առաջ բոլոր գերեվարված զինծառայողները վերադարձվեն հայրենիք իսկ անհետ կորածների ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ամեն օր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img