Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Ռուսական կողմը վստահեցրել է՝ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանին, Նազելի Բաղդասարյանին, նաև գերեվարվածների հարազատներին վստահեցրել է, որ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված 62 քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նախնական տվյալներով՝ այս շաբաթ ռուսական կողմը այց կկատարի Բաքու՝ ճշգրտելու վերադարձի ժամկետները, պայմանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Սոֆիա Հովսեփյանը՝ մանրամասներ ներկայացնելով Արցախ այցից:

«Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վնաս չի սպառնում: Այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը»,-ասաց Հովսեփյանը:

Պատգամավորի խոսքով՝ Մուրադովը վստահեցրել է ինչպես իրենց, այնպես էլ գերեվարված անձանց ծնողներին, որ որևէ խնդիր չի սպառնում: Գերիների վերադարձի հետ կապված ժամկետներ, որպես այդպիսին, չի նշվել՝ ելնելով անվտանգությունից: Պատգամավորը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կտեսնենք արդեն 62 գերիներին: «Նաև կա խոսք, որ մյուս գերիները, որոնք վաղուց էին գերեվարվել, նույնպես կվերադարձվեն»,-նշեց նա:

Նազելի Բաղդասարյանն էլ ասաց, որ 24-ժամյա կապի մեջ են գերեվարված 62 քաղաքացիների հարազատների մեջ, փորձելու են հնարավոր ամեն բան անել, որ տեղեկատվությունը ծնողներին հասանելի լինի: «Անուններ և ճշգրտված ցուցակներ չկան, հանդիպմանն այդ ցուցակները փոխանցվել են գեներալ Մուրադովին, և անվանական ճշգրտումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում»,-ասաց Բաղդասարյանը:

Հաջորդ գործընթացը պետք է լինի վերադարձի ժամկետների քննարկումը: «Խիստ նախնական տվյալներով՝ այս ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է այց կատարվեր Բաքու, որից հետո ժամկետների և պայմանների մասին ավելի հրապարակային տեղեկատվություն կլինի»,-ասաց պատգամավորը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img