Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Թրամփը դարձել Է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որին երկու անգամ իմպիչմենտ են հայտարարել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել պետության գործող ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին բանաձևը. փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն է՝ խռովության հրահրումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դրա հաստատումից հետո Թրամփը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը երկու անգամ ենթարկվել է իմփիչմենտի։

Հանրապետականին պաշտոնից հեռացնելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել են 2019 թվականին։ Ներկայացուցիչների պալատն այն ժամանակ քվեարկել էր իմփիչմենտի օգտին, սակայն հանրապետականների կողմից վերահսկվող Սենատը 2020 թվականի սկզբին պետության ղեկավարին մեղադրանքի երկու հոդվածով արդարացրել էր, որոնք մինչ այդ հաստատվել էին կոնգրեսականների կողմից:

Այս անգամ իմպիչմենտի ընթացակարգը նախաձեռնվել է այն հայտարարությունների պատճառով, որոնք Թրամփը հունվարի 6-ին թույլ է տվել Կոնգրեսի մոտ անկարգությունների օրը, երբ ելույթ էր ունենում կողմնակիցների առջև: Դեմոկրատների կարծիքով՝ հենց Սպիտակ տան ղեկավարի ելույթից հետո ամբոխը շարժվեց դեպի Կապիտոլիում և սկսեց գրոհը, որպեսզի խոչընդոտի նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որտեղ հաղթանակ տարավ Ջոզեֆ Բայդենը:

ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում պետության ղեկավարի իմպիչմենտի գործընթացը նախաձեռնվել է չորս անգամ։ Դա եղել է Էնդրյու Ջոնսոնի (1868), Բիլ Քլինթոնի (1998-1999), Ռիչարդ Նիքսոնի (1974) և հենց Թրամփի (2019-2020) հետ: Նախորդ անգամ ԱՄՆ գործող առաջնորդին փորձել էին հեռացնել իշխանությունից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու մասին պնդումների պատճառով: Սակայն Սենատը, որի մեծամասնությունն այդ պահին հանրապետականներն էին, արդարացրել է Թրամփին։

Ջոնսոնն ու Քլինթոնը նույնպես ժամանակին արդարացվել են Կոնգրեսի վերին պալատի կողմից։ Նիքսոնը հրաժարական էր տվել Սենատում լսումների մեկնարկից առաջ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img