Չորեքշաբթի, 17 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

Մշակութային Արձագանգ. Նարինէ Աբգարեանի «Զուլալի»-ն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ընթերցողը հաւանաբար կը յիշի հայ ռուսագիր գրող Նարինէ Աբգարեանի «Մանյունյա» գրքի հայերէն թարգմանութեան առիթով իմ գրախօսականը, որ տպագրութեան յանձնեցին սփիւռքեան մի քանի հայկական թերթեր։

Ստորեւ ներկայացնում եմ մի հպարտառիթ լուր՝ դարձեալ Նարինէ Աբգարեանի գրական ստեղծագործութեան ու նոր նուաճումների մասին։ Նարինէ արդէն վաղուց ռուս գրականութեան գագաթներից է։ Հայերէն թարգմանուած ու նոր հրատարակուած «Զուլալի» հաւաքածոյ գրքի մասին կարելի է անդրադառնալ, երբ կարդանք դա։ Մինչ այդ, շնորհաւորում եմ Նարինէին՝ իր նոր յաղթանակի ու ծննդեան 50-ամեակի առիթով։

Ռուբինա Օհանեան


Հայ ռուսագիր գրող Նարինէ Աբգարեան

Յունուարի14-ը մոսկուայաբնակ գրող, հեղինակաւոր գրական մրցանակների դափնեկիր Նարինէ Աբգարեանի ծննդեան օրն է: Իր հայրենի տաւշոյ աշխարհի, Բերդի երգիչ գրողը 2020-ին «Երկնքից երեք խնձոր ընկաւ» վէպով ընդգրկուել է բրիտանական հեղինակաւոր The Guardian պարբերականի հրապարակած Եւրոպայի լաւագոյն ժամանակակից հեղինակների ցանկում:

Ի դէպ, նշենք, որ «Մանյունյա» վէպով գրական աշխարհ մտած արձակագրի այս գիրքը հայերէն է թարգմանել Ազգային գրադարանի աշխատակից Նարինէ Գիժլարեանը: «Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերէն»,- նշել է հեղինակը:

Օրերս հայերէն թարգմանութեամբ լոյս ընծայուած «Զուլալի» ժողովածուի թարգմանիչը եւս Նարինէ Գիժլարեանն է: Նրա խօսքով՝ առաջիկայում Նարինէ Աբգարեանի ստեղծագործութեան սիրահար ընթերցողին նոր անակնալներ են սպասւում:

«Բոլորն էլ ունեն չիրականացրած երազանքներ։ Իմ երազանքը՝ վերադառնալ ու հասուն տարիքում գէթ մէկ օր անցկացնել այնտեղ, ուր բոլորը դեռ ողջ են ու կողքիդ» գրած է Աբգարեան:

Նարինէ Աբգարեանի գրքերը Համահաւաք գրացուցակում.

https://bit.ly/3oK5Qpw

https://bit.ly/2N3GvsG

#Օրվա հոբելյարը

#50_ամյակ

Հայաստանի Ազգային Գրադարանի

Ֆէյսբուքեան էջից

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img