Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Ադրբեջանի նպատակն է հայերին ամբողջովին դուրս մղել տարածաշրջանից. Լարիսա Ալավերդյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանի նպատակն է շարունակել հայատյաց քաղաքականությունը համայն աշխարհում և հայերի դեմ իրականացնել ցեղասպանական գործողություններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, «Բաքվում Հայոց ցեղասպանության 31-րդ տարելիցը և Արցախյան 3-րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից հենց հայերի դեմ ցեղասպանությունը իրականացնելու և այն ժամանակվա ծրագրերն ավարտելու նպատակով: Իրապես խնդիրը դրվել է շատ մանրակրկիտ, մշակվել են ոչ միայն փուլերը, այլև մեթոդները, մշակվել են ձևերը, որոնց միջոցով պետք է քողարկվի ցեղասպանությունը»,- ասաց Ալավերդյանը:

Հայաստանի նախկին օմբուդսմենի խոսքով` Բաքվում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և չպետք է վախենալ այդ ձևակերպումից:

«Ցեղասպանությունը զուտ գործողություններ չի, քաղաքականություն է, և այն  տևական է: 1918 թվականին քաղաքական քարտեզի վրա որպես պետություն հայտնված Ադրբեջանի գործունեությունը, իր գոյությունը միայն ու միայն պայմնավորված է նրանով, որ այն պետք է ամբողջովին դուրս մղի հայերին այս տարածաշրջանից, շարունակի հայատյաց քաղաքականությունը համայն աշխարհում և իրականացնի ցեղասպանական գործողություն ամենատարբեր ձևերով»,- եզարափակեց Ալավերդյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img