Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Բանակի օրվա առիթով կատարվել է Հանրապետական մաղթանք

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:Սրբազան արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:Նախքան արարողությունը ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության նախկին առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով օրեր առաջ կոչվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնին, ողջույնի խոսք է ուղղել ներկաներին Հայոց բանակի տոնի առիթով։ Վրթանես Սրբազանն ընդգծել է, որ 2020 թ․ մեր երկիրն ու Հայոց Եկեղեցին դժվարին փորձությունների միջով անցան՝ ունենալով թե՛ ոգևորության օրեր և թե՛ ցավի ու անհուն տառապանքի դառնագին ընթացք։ Սրբազանն ի մասնավորի ասել է․ «Յուրաքանչյուր իրավիճակ մարտահրավեր է անդրադառնալու և ճշգրտելու մեր կեցվածքը Արարչի առաջ։ ․․․Հուսալքման ու հուսահատության պահերին կարևոր է զենքերը վայր չդնելը համոզվելու համար, որ Աստված մշտապես մեզ հետ է, մեր կողքին։ Հարատև սաղմոսենք՝ «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծո վրա է հույսն իմ» (Սաղմ․ԿԱ 8-9)։ Քրիստոնյան իր հույսը դնում է ոչ թե սնոտի բաների, այլ միայն Աստծո վրա՝ Նրա ողորմությամբ գործելով առանց ծուլանալու և առանց աջ ու ձախ շեղվելու։ «Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ․Ե 5) և երբեք ձեռնունայն չի թողնում նրան, ով հուսալից սրտով գործում է անընդհատ ի փառս Աստծո և ոչ թե իրեն, զինված խոնարհությամբ և ոչ թե հպարտությամբ, «գոտեպնդված ճշմարտությամբ» (Եփես․ Զ 14) և ոչ թե ստի փուչ ասպազենով։ Մեր հույսն ու հույսի աղբյուրը հարուցյալ մեր Տերն է, Ով անընդհատ իրեն ապավինողի կողքին է՝ իր օրինակով զորացնելու, նաև քաջալերելու համար ուղիղ նայելու մահվան աչքերին ու չերկնչելու, որովհետև ինքն արդեն հաղթել է աշխարհին (Հովհ․ԺԶ 33) ու մահվանը, որ աշխարհի իշխանը կարող է պատճառել։ Այս համոզումն էր նաև մեր զինվորների ու սպաների սրտներում, որ անկախ պատերազմի սպասվող ու հաշվարկված ելքից հաղթողի կարգավիճակ ունեն և մարտի դաշտում չեն պարտվել, քանի որ արել են հնարավորն ու անհնարը։ Պատերազմի օրերի ժամանակագրությունը լի է բազում սխրանքների արձանագրումով, որ բնորոշ են հաղթողին ու հերոսին, անշեղորեն դեպի «մահ իմացեալ» քայլողին։ Եվ այսպիսի արարքների ունակ են միայն հարությանը, կյանքը վերստին Տիրոջ ձեռքից ետ ստանալուն հավատացող քաջորդիք»։Իր խոսքում Վրթանես Սրբազանն իր երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության նկատմամբ ցուցաբերվող ջերմագին հոգածության համար, ինչպես նաև բոլոր պաշտպանության նախարարներին ու գեներալներին՝ մշտական ներդաշնակ աշխատանքի համար՝ ի բարօրություն հայ զինվորի ու սպայի, այն մտահոգ ու շահագրգիռ քաղաքացիական անձանց ու բարերարներին, որ անցնող տարիներին սատար են կանգնել Հոգևոր Առաջնորդությանը։Իր գնահատանքը բերելով Հայոց բանակին Հայաստանում և Արցախում իրենց նվիրյալ ծառայությունը բերած նախկին ու ներկա գնդերեցներին՝ Սրբազան Հայրը մաղթել է, որ հանձնառության նույն ոգով շարունակեն իրականացնել իրենց հոգեխնամ սպասավորությունն այս ծանրագույն պայմաններում, երբ շարունակելու են սփոփել զոհվածների հարազատներին, ոգևորելու են վիրավորներին և անդադար աղոթքով հայցելու են Տիրոջից գերեվարված հայորդիների շուտափույթ վերադարձը։Վերջում Վրթանես եպիսկոպոսը, շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 29-րդ տարեդարձի առիթով, մաղթել է, որ մշտապես կարող լինեն դիմագրավել թշնամու ոտնձգությունները համարժեք գործերով ու քայլերով, գոտեպնդված մարմնավոր ու հոգևոր սպառազինությամբ ու զորացած աղոթքով։Այնուհետև հոգևոր դասը և արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:Ամենայն Հայոց Հայրապետը նաև մասնավոր աղոթք է վերառաքել առ Երկնավորը արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված քաջարի զինվորականների հոգու խաղաղության և հանգստության համար։Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն: Ի գնահատություն արցախյան պատերազմում ցուցաբերած խիզախության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության միջնորդությանը, Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է  արժանացրել մի խումբ զինվորականների։ Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան է հանձնել ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողներ կապիտան Շանթ Հայրապետյանին, լեյտենանտ Գևորգ Կարապետյանին, կրտսեր սերժանտ Հովհաննես Գևորգյանին և շարքային Արամ Միդեյանին։Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Արցախի Հանրապետությունում ծավալած պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցելու համար մի շարք եկեղեցականներ արժանացել են նախարարության պարգևների:«ՀՀ ԶՈւ զինանշանով ձեռքի զինվորական ժամացույցով» պարգևատրվել են Գեղարդավանքի հոգևոր սպասավոր Տ․ Արիս աբեղա Տոնոյանը, գնդերեցներ Գևորգ սարկավագ Կադեյանը, Ծերուն սարկավագ Ներսիսյանը, Պետրոս սարկավագ Ղազարյանը, Նորայր սարկավագ Խաչիկյանը, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի երեք սպասավորներ՝ Տ․ Սեբեոս քահանա Ղալաչյանը, Տ․ Արիստակես քահանա Հովհաննիսյանը և Տ․ Աշոտ քահանա Ղազարյանը։«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվել են ավագ գնդերեցներ Տ․ Ենովք քահանա Եսայանը, Տ․ Գալուստ քահանա Սահակյանը և Գոռ սարկավագ Գյուրջյանը։ «Գարեգին Նժդեհ» մեդալ է շնորհվել Ամարասի վանահայր Տ․ Գեղարդ աբեղա Հովհաննիսյանին, Գեղարդավանքի հոգևոր սպասավոր Էդգար սարկավագ Օհանյանին, գնդերեցներ Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանին, Տ․ Վարազդատ քահանա Նաջարյանին, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանին, Կարո սարկավագ Ղարիբյանին, Արտաշես սարկավագ Ներսիսյանին, Վահե սարկավագ Մկրտչյանին, Հովհաննես սարկավագ Անդրյանին, Մանվել սարկավագ Սարգսյանին և Դավիթ սարկավագ Հայրապետյանին։Պարգևաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին։Փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված արցախյան պատերազմի օրերին Հայոց բանակի զինվորների դրսևորած արի ոգու համար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ հավատում է՝ Աստծո օրհնության ներքո մեր բանակը պիտի շարունակի վերակազմավորվել և նույն քաջարի ոգով շարունակել երաշխավորը լինել մեր հայրենի պետականության և ժողովրդի անվտանգության։ Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Տիրոջ Աջը միշտ հովանի և մարտակից լինի Հայոց բանակի արիասիրտ մարտիկներին, օգնական և պահապան՝ մեր զինվորներին և հրամանատարներին։ Նորին Սրբությունը մաղթել է, որ Երկնավոր Տերը Իր օրհնությունը հավերժ հովանի դարձնի աշխարհասփյուռ հայոց ազգին։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img