Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

Եկեղեցու և ծննդատան հանցավոր ռմբակոծություն, արգելված զենքի կիրառում. իսպանացի լրագրողը պատռում է ադրբեջանական կեղծիքը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Վերջին պատերազմի ժամանակ Արցախում գործունեություն ծավալած իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն անդրադարձել է ադրբեջանական մեդիա տիրույթում իր բացահայտումների առաջացրած իրարանցմանը: Lenta.ru-ին տված հարցազրույցից ադրբեջանական մեդիայի մեջբերումներին, կողմնակալ մեկնաբանություններին հատ առ հատ իսպանացի լրագրողն արձագանքել է: Պաբլո Գոնսալեսը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հանգամանորեն ներկայացնում է պատերազմի օրերին իր արձանագրածն ու տպավորությունները:

«Ամենաշատ մեջբերվող հատվածը Մարտակերտն է և ռմբակոծության ճշգրտությունը: Մարտակերտում բազմաթիվ քաղաքացիական կառույցներ են վնասվել, դրանք չեն եղել մարտական ստրատեգիական օբյեկտներ: Су-25-ի ռմբակոծությունները, որոնց մասին ասում էին, այդքան էլ ճշգրիտ չեն եղել: Մարտունիում իրավիճակն ավելի վատ էր, այնտեղ մոտ 1050 շենքերից վնասվել է 850, որից 350-ն ունեն լուրջ վնասներ, 56-ը չեն կարող վերականգնվել, և 48 մարդ զոհվել է: Ստեփանակերտում ևս ադրբեջանցիները հարվածել են քաղաքացիական օբյեկտների։ Ծննդատան հարվածը դրա վառ վկայությունն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Պաբլո Գոնսալեսը:

Իսպանացի լրագրողի խոսքով, իրեն չի հաջողվել խոսել այլ դեպքերի մասին, սակայն նախընտրում է անդրադառնալ Շուշիի եկեղեցու հանցագործ ռմբակոծությունը, երբ տեղի ունեցավ երկու հարված մեկ օրում, մի քանի ժամվա տարբերությամբ:

«Ես եղել եմ այնտեղ այդ երկու հարվածների արանքում: Առանձնացնեմ արգելված զենքի կիրառումը, այն, ինչ մեջբերում եմ տեքստում, բայց դա չի մատնանշում ադրբեջանական մամուլը: Կամ Հադրութում տարեց կնոջ հետ կատարված դեպքը, երբ նա սպանվեց անօդաչուի հարվածից: Կինն իր այգում էր, և ակնհայտորեն չի եղել օրինական թիրախ՝ դա ևս մեկ հանցագործություն է, որը պետք է հետաքննել: Մեկ այլ օրինակ, Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծումը, կառույցը գտնվում էր զինվորական հատվածներից հեռու: Սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած նման դեպքերը տասնյակ են»,-նշել է նա:

Մնացած առումներով, Պաբլո Գոնսալեսն առաջարկում է մարդկանց նայել կոնֆլիկտի ընթացքում կատարած իր աշխատանքը, լուսանկարները, տեսանյութերը, որպեսզի կարողանան ավելի լավ դատողություններ անել իր գործունեության մասին և չսկսել հարցազրույցից, որում հնարավոր չէր ընդգրկել ամբողջը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img