Չորեքշաբթի, 17 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

ԱՀԿ-ի փորձագետը կասկած Է հայտնել, որ կորոնավիրուսն առաջացել Է Ուհանի շուկայում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Բոլոր պայմանները կան կարծելու, որ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը տարածվել Է չինական Ուհանի ծովամթերքների շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը հենց այնտեղ Է առաջացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանից ԱՀԿ-ի խմբի փորձագետ, Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Վլադիմիր Դեդկովը:

«Մենք եղել ենք շուկայում: Ես այնքան Էլ ծանոթ չեմ Չինաստանի սանիտարական կանոններին, բայց տեսնելով դա, իհարկե, շուկան շատ հեռու Է կատարելությունից «…» Ոչ մի ապացույց չկա, որ հենց այնտեղ Է առաջացել վիրուսը, հնարավոր Է՝ ուրիշ տեղ Է վիրուսը հայտնվել, բայց հիպոթետիկ տեսակետից այնտեղ բոլոր պայմանները կան վիրուսի տարածման համար»,-պատմել Է Դեդկովը:

Փորձագետը հավելել Է, որ այժմ շուկան փակ Է, շինարարություն Է տարվում, սակայն նույնիսկ հիմա կարելի Է եզրակացություն անել, որ կորոնավիրուսն սկսել Է հենց այնտեղից տարածվել: Ուհանի «Հուանան» շուկան, որտեղ վաճառվել են բանջարեղեն, ծովամթերք եւ վայրի կենդանիների միս, փակվել Է 2020 թվականի հունվարի 1-ին, երբ այդ պահին անհայտ հիվանդության բռնկման համաճարակաբանական հետազոտությունը հանգեցրեց դրան: Առաջին հիվանդացածներն աշխատել են հենց այդ շուկայում:

Սակայն գիտնականները մինչեւ այժմ միանշանակ եզրակացության չեն հանգել այն դերի հարցում, որը նա խաղացել Է վիրուսի տարածման մեջ: Այժմ Չինաստանում գտնվում Է ԱՀԿ-ի փորձագետների միջազգային խումբը, որը պարզում Է SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջումը: Մասնագետները չինական Ուհան են ժամանել հունվարի 14-ին, ենթարկվել են կարանտինի եւ հունվարի 29-ին սկսել աշխատանքը:-0-/56/

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img