Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Համացանցի Վրայ. Թշնամին Ու Իր Խնամին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին տնօրէն՝ ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.

Վաղուց չէինք հանդիպել: Գիտէի, որ հեռաւոր զօրամասերից մէկում մի կարեւոր ծրագիր է իրականացնում ու քաղաքում չի լինում: Բանակի օրուան նուիրուած շքերթում վերջապէս տեսայ նրան: Ուրախութիւնից շողշողում էին եւ ինքը, եւ կրծքի մետալը: Հետեւից մօտեցայ ու գրկեցի.

— Էս ո՞ւր էիր կորել:

— Կարող ես շնորհաւորել ինձ: Իմ ծրագիրը ճանաչուեց լաւագոյնը, ֆինանսաւորուեց ու արդեն մէկ տարի է՝ ներդրուած է N զօրամասի ճաշարանում:

— Ճաշարանո՞ւմ:

— Այո, հենց ճաշարանում:

— Բացատրիր, խնդրեմ:

— Դու գիտես, որ բանակի ճաշարաններում սննդի տեսականին ու որակը բարելաւուել են: Բայց բոլորը միայն ուտելու մասին են մտածում, ու ոչ մէկի մտքով չէր անցնում, որ զինուորը սնուելիս էլ պիտի ռազմահայրենասիրական դաստիարակութիւն ստանայ: Մանաւանդ որ զինուորները բաւականին երկար ժամանակ են անցկացնում ճաշարանում: Ահա, իմ ծրագրի շնորհիւ նրանք եւ նախաճաշին, եւ ճաշին ու ընթրիքին դառնում են թունդ հայրենասէրներ:

— Էդ ո՞նց:

— Կենացների միջոցով:

— Բայց բանակում ալքոհոլն արգելուած է, չէ՞:

— Կենացներն ասւում են թեյի, կիսելի ու քոմփոթի բաժակներով: Ընդ որում կենաց ասելիս զինուորի արմունկը պիտի ուսին հաւասար լինի:

— Խնդրում եմ, պատմիր՝ ի՞նչ կենացների մասին է խօսքը:

— Դրանք կախուած են սննդի տեսակից: Օրինակ, նախաճաշին հիմնականում մատուցւում է խաշած ձու, այդպէս չէ՞:

— Ասենք թէ: Բայց դա ի՞նչ կապ ունի հայրենասիրութեան հետ:

— Այ հենց այդ կապն է, որ բացայայտւում է իմ ծրագրի միջոցով:

— Շուտ պատմիր, քանի չեմ ցնդել:

— Ուրեմն ձուերը ներկուած են լինում մեր ու թշնամու դրօշների գոյներով: Նախաճաշը սկսւում է ձու կռուացնելով: Ու զինուորներն այնպէս պէտք է կռուացնեն դրանք, որ թշնամու դրօշներով ձուերը ջախջախուեն: Դրանից զինուորները խանդավառւում են ու լցւում հայրենասիրութեամբ:

— Բա կենա՞ցը:

— Առաջին կենացը հնչում է ձու կռուացնելուց անմիջապէս առաջ: Այն փառաբանում է յաղթական կռիւը՝ վերջում նսեմացնելով թշնամուն:

— Շատ եմ ուզում լսել այդ կենացը:

— Հիմա կը լսես, բայց իմացիր, որ հեղինակային իրաւունքները պաշտպանուած են:

— Դէ ասա, մի ձգձգիր:

— Ուրեմն, կենաց առաջին.

Զարկենք ուժգին, զարկենք իրար,

Ես ձու զարկեմ, ձու զարկես դու,

Ու թշնամին լեղապատառ

Շունչ չքաշի մինչեւ Պաքու:

— Շատ տպաւորիչ է: Յետո՞յ ինչ է լինում:

— Յետոյ ջախջախուած ձուերը կճպւում են եւ ուտելուց առաջ հնչում է միւս կենացը:

— Դա՞ ինչ կենաց է:

— Դրանով փառաբանւում են ձուի աղբիւրները, բայց չենք մոռանում ստորնացել թշնամուն:

— Աղաչում եմ՝ ասա:

— Ահա.

Թող հաւերը շատ ձու ածեն,

Նամանաւանդ փետրուարին,

Ու թող փախչի նենգ թշնամին՝

Իր ձուն թողած փշալարին:

— Վերջաբանը մի քիչ դաժան է, բայց ինչո՞ւ փետրուարին:

— Դա ծրագրի ծուղակներից մէկն է: Թշնամին էլ քեզ նման սեւեռւում է փետրուարի վրայ, բայց հիմնական գործողութիւններն իրականացւում են մայիսին:

— Ի՞նչ գործողութիւններ:

— Դա ռազմական գաղտնիք է:

— Լաւ, բա յետո՞յ:

— Ծրագիրը շարունակւում է ճաշին:

— Ինչպէ՞ս:

— Առաջին բաժակով գովերգւում է մսի առատ տեսականին ու պարտադիր անարգւում թշնամին:

— Հապա՞:

— Ահա այսպէս.

Մսերն առատ են հայոց բանակում,

Թող սովից տանջուի անարգ թշնամին,

Տարոսը տարէք նրա խնամուն,

Թող սովից տանջուի նաեւ խնամին:

— Ինչո՞ւ խնամին:

— Խնամին թշնամու գլխաւոր դաշնակիցն է:

— Հասկացայ: Բա յետո՞յ:

— Յաջորդ կենացը ամենակարեւորն է: Դրա մէջ պիտի շեշտուի ոչխարն ու իր միսը, եւ վերստին նսեմանայ թշնամին:

— Ինչո՞ւ ոչխարը:

— Ոչխարը մեր թշնամու տոտեմն է, խորհրդանիշը: Երբ թշնամին իմանում է, որ մենք շարունակ ոչխար ենք ուտում, յուսահատւում է ու ջլատւում:

— Շատ լաւ է մտածուած: Շուտ ասա այդ կենացը:

— Խնդրեմ.

Սահմանից այս կողմ ոչխարը միս է,

Սահմանից անդին՝ ստոր թշնամի,

Մեր զօրամասում միշտ մեղրամիս է,

Ձեր զօրամասում՝ սոված խնամի:

— Էլի՞ խնամի:

— Իհարկէ: Մոռացա՞ր՝ ով է թշնամու դաշնակիցը:

— Լաւ, բա վե՞րջը:

— Վերջը ընթրիքն է: Դա կարճ է տեւում ու մի կենաց է հնչում, որպէսզի զինուորները քնելուց առաջ չփքուեն:

— Ասա այդ կենացը:

— Ահաւասիկ.

Թող դարսուեն մեր սեղանին

Խոզապուխտն ու սալամին,

Որ սարսափի նենգ թշնամին,

Ահաբեկուի…

— Խնամի՞ն:

— Անշո՛ւշտ:

— Ամեն ինչ լաւ է, բայց էդ խնամին ոնց որ համը հանում է: Շատ չի՞ յիշատակւում կենացներում:

— Սկզբում բոլորը քեզ նման էին մտածում եւ ուզում էին տապալել ծրագիրը, բայց յետոյ հասկացան, որ թշնամու հետ փոխկապակցուած բոլոր անձինք պիտի թիրախաւորուեն ջախջախիչ կենացներով: Ու առաջին հերթին՝ խնամիները: Ի դէպ, ծրագրի վերնագիրն էլ այդպիսին է ու որպէս կարգախօս փակցուած է ճաշարանի մուտքին:

— Ի՞նչ կարգախօս է:

— ,,Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է,

Իսկ թշնամու խնամին՝ իմ թշնամին,,:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img