Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո «Հայաստան» հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է 27 միլիոն դոլար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախյան պատերազմից հետո ևս «Հայաստան» համահայկական  հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է հսկայական գումար՝ մոտ 27 միլիոն  դոլարի չափով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան»  համահայկական  հիմնադրամի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը:

«Այդ գումարը հավաքվել է մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Արգենտինայի և մի շարք այլ երկրների հայ համայնքների ուժերով»,-մանրամասնեց Բարսեղյանը:

Անդրադառնալով համահայկական հիմնադրամի կողմից  հետպատերազմյան շրջանում  Արցախին ցուցաբերվող   աջակցության ծրագրերին՝ նա նշեց, որ  իրագործվել են 1000-ից ավելի վնասված բնակարանների և առանձնատների վերանորոգման ու ապակիների, պատուհանների տեղադրման աշխատանքներ:     

«Կառավարություն փոխանցված միջոցներով՝ 300 հազար և 68000+15000 դրամի չափով, ֆինանսական աջակցություն են ստացել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ: Բացի այդ՝ Արցախ է հասել հսկայական քանակի հումանիտար օգնություն՝ հոսանքի հզոր գեներատորներ, մեքենաներ և բազմապիսի այլ օգնություն», -ասաց Աշոտ Բարսեղյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի առաջնահերթությունների շարքում են մասնավորապես՝ վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժում, տեղահանվածների բնակարանային հարցերի լուծում, աջակցություն՝ առողջապահական համակարգին, ժամանակավոր կացարանների տրամադրում տեղահանվածներին, կամ կացարանների պայմանների բարելավում, ինչպես նաև սննդի կազմակերպում կարիքավորներին:

«Մենք աջակցում ենք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին և հումանիտար աջակցություն ենք տրամադրում բազմաթիվ   բուժհաստատությունների: Առաջիկայում ամբողջ ընթացքը կներկայացնենք»,-ասաց Բարսեղյանը: Ինչ վերաբերում է Արցախում հիմնադրամի միջոցներով նախատեսվող բնակարանաշինությանը,  ապա ըստ մեր զրուցակցի՝   այդ  ծրագրերը  մեծ գումարներ են ենթադրում և դեռևս քննարկումների փուլում են:

Հիմնադրամի կայքի համաձայն՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նախաձեռնված «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի ընթացքում հանգանակվել է 170 միլիոն 694 հազար 341 դոլար:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img