Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Մշակութային Արձագանգ. Շնորհաւոր Հայոց Տրնդէզը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Փետրուարի 13-ի երեկոյեան եւ Փետրուարի 14-ին, Հայոց Տրնդէզն է։ Հեթանոսական այդ տօնը յետագային ստացաւ քրիստոնէական իմաստ, բայց պահպանուեցին տօնը նշելու աւանդոյթները՝ խարոյկ վառելը, Տրնդէզի ուտեստը, խաղերն ու տօնախմբութիւնները։

Պէտք է նշել, որ հայերը Տրնդէզին նշում էին Վահագն աստծու ծնունդը, եւ որին նուիրուած երգեր ու ասքեր ունէին։ Պատմահայրը՝ Մովսէս Խորենացին, գրի է առել դրանցից մէկը եւ աւանդել մեզ։

ԽՈՐԵՆԱՑԻ

(Վահագնի ծնունդը)

Երկնէր երկիրն, երկնէր երկինք,

Երկնէր եւ ծովն ծիրանի․

Երկն է ծովուն ունէր եւ զկարմիրն եղեգնիկ․

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցւոյն վազէր խարտեաշ պատանեկիկ․

Նա հուր հեր ունէր,

Բոց ունէր մօրուս,

Եւ աչունքն էին արեգակունք։

*     *     *

ՀԻՄՆ ՏՐՆԴԷԶԻ

Ո՜վ աստուածային երկունքից ծնուած

Ու արեգակի հրով բռնկուած,

Դո՛ւ՝ Վահագնակէզ կանթեղների պէս,

Խարոյկների ծէս — Հայոց Տրնդէզ։

Զօրութեան կրակ, Հաւատքի ճրագ,

Դո՛ւ՝ հրէ վարսակ, դո՛ւ՝ գարնան կոչնակ,

Մեր Արիական ոգու հրէ դէզ,

Ո՜վ Վահագնածին — Հայոց Տրնդէզ։

Ի բոցւույն օծուած խարոյկների պար,

Եւ լոյսով շիկնած ձօներգ աստղաշար․

Դո՛ւ՝ մեր սուրբ կնունք եւ հոգու հրկէզ,

Ո՜վ Վահագնականչ — Հայոց Տրնդէզ։

Հետեւեալ տողերով Տրնդէզին երգուող հարսանեկան երգերից մի փունջ, որ տրամադրել է Յասմիկ Մաթէոսեան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից:

Աւանդոյթի համաձայն՝ Տրնդէզին նորապսակները առաջինը իրենք էին թռնում կրակի վրայից։ Տօնակատարութեան ժամանակ երգում էին նորապսակներին նուիրուած հարսանեկան երգեր։

Շնորհաւոր Հայոց Տրնդէզը։

1. Տրնդէզ

Տէրընդէզ դարմանը կէս,
Առ հաց ու կէս ելիր գեղէս:
Տէրընդէզ մխի դին տես
Մէ փութ ցանես, հազար քաղես:
Տրընդէզ փեշդ վառէ,
Որ ազատուես օձէ չարէ:
Տէրընդէզ մխի դին տես
Մէ փութ ցանես, հազար քաղես:

2. Այլի, հօ

Եկանք, եկանք, այլի հօ~

Ինչու եկաք, այլի հօ~

Աղջկայ տեսիլ, այլի հօ~

Աղջիկ չունենք, այլի հօ~

Տեսել ենք, տեսել, այլի հօ~

Որտեղ էք տեսել, այլի հօ~

Ձեր այգու մէջ, այլի հօ~

Ինչ էր անում, այլի հօ~

Թել էր մանում, այլի հօ~

Ինչ կաչ գլխին, այլի հօ~

Կապոյտ լաչակ, այլի հօ~

Ինչ կար մէջքին, այլի հօ~

Արծաթ գօտի, այլի հօ~

Ինչ կար ոտին, այլի հօ~

Կարմիր մաշիկ, այլի հօ~

Բա ոնց եկաք, այլի հօ~

Պռատ գառով, այլի հօ~

Պոչատ հաւով, այլի հօ~

Տատիս տատի ծակուած թաւով, այլի հօօօօ~….․

3. Պսակ-պսակ

Պսակ-պսակ

Տիկնի պսակ.

Փեսան էկաւ՝

Լիքը քսակ,

Տիրնանինէ, տիրնանինէ,

Զուռնի ձէնը

Գեղով մին է…

Բոյը՝ չինար,

Մէջքին՝ քամար,

Աչքերը՝ ծով,

Ունքը կամար,

Տիրնանինէ, տիրնանինէ,

Զուռնի ձէնը

Գեղով մին է…

4. Աղջկէ՛ք, պար բռնեցէք

Աղջկէ՛ք, պար բռնեցէք,

Արմիկի երես գովեցէք:

Ա՜յ երես, շարմաղ երես,

Դու մեզ չթողնես սեւերես:

Աղջկէ՛ք, պար բռնեցէք,

Արմիկի աչեր գովեցէք:

Ա՜յ աչեր, սիրուն աչեր,

Արեւի պէս փայլուն աչեր:

Աղջկէ՛ք, պար բռնեցէք,

Արմիկի կռներ գովեցէք:

Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,

Դուք կը շարժէք մեծ-մեծ լեռներ:

Աղջկէ՛ք, պար բռնեցէք,

Արմիկի հասակ գովեցէք:

Ա՜յ հասակ, բարձր հասակ,

Քեզ կը վայելէ դափնեպսակ:

5. Եղնիկ


-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբիւրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերուել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերուել:

6. Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսէք էն ո՞րն է։
Էն դիզան, բետ-բետ դիզան, գեղի ռեսներն են։

Ճնճղներ ճըլվըլալէն, տեսէք էն ո՞րն է,
Ճնճղներ ճըլվըլալէն, մեր տիրացուքն է։

Էն արեւ, երկնուց արեւ, տեսէք էն ո՞րն է,
Էն արեւ, երկնուց արեւ, մե՜ր թագաւորն է։

Էն լուսին ամպերի մէջ, տեսէք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մէջ մեր թագուհին է։

7. Առնեմ երթամ իմ եարը

Առնեմ երթամ իմ եարը,

Առնեմ երթամ էն սարը,

Առնեմ երթամ էն սարը,

Սէր անելով, իմ եարը:

Եար եմ գտել՝ եարի՜ պէս,

Ընկուզենի ծառի պէս,

Ուր որ երթամ՝ կայնած է

Էն մեր սիրուն սարի պէս:

Առնեմ երթամ իմ եարը,

Առնեմ երթամ էն սարը,

Առնեմ երթամ էն սարը,

Սէր անելով, իմ եարը:

8. Սաթոյին գովելու համար ենք եկել

Աղջի, ինչ լաւ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել,

Խունջիկ-մունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետեւ տուն ունիմ,

Մէջը ոսկի սուն ունիմ:

Աչքերըդ անգին քար են,

Ունքերըդ մարդ կը վառեն,

Բարակ, նազուկ մատներըդ

Իստակ սիպտակ մարմար են:

9.Թագվորի մէր, դուս արի

Թագվո՛րի մէր, դո՛ւս արի,

Տես քեզ ինչե՞ր ենք բերէ,

Թագվո՛րի մէր, դո՛ւս արի,

Քեզ նուշ, անուշ ենք բերէ:

Վարդ ոււ ծաղիկ ենք բերէ,

Մեխակ, շուշան ենք բերէ:

Քէ տախտ աւլող ենք բերէ,

Կովեր կթող ենք բերէ,

Բեր գընացող ենք բերէ,

Լըուացք արող ենք բերէ:

Սարի կաքաւ ենք բերէ,

Սարի եղնիկ ենք բերէ,

Կեր-խում անող ենք բերէ,

Քեզ զարդարող ենք բերէ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img