Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Ազգային Գրադարանը Համաշխարհային Երկրորդ Պատերազմի Տարիներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ   

Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է մոտ 600000 հայ, կազմավորվել են 6 ազգային դիվիզիաներ: Հայ ժողովուրդը տվել է Սովետական Միության 103 հերոս, 27 Փառքի շքանշանի 3 աստիճանի ասպետ: Պատերազմի 70000 հայ մասնակիցներ արժանացել են տարբեր շքանշանների ու մեդալների: Մեր օրերում արվեստասեր ու գրքասեր հասարակության մշակութային օջախներից է գրադարանը: Այստեղ են այցելում տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ, ուսանողներ, գիտական աշխարհի, ուժային կառույցների ներկայացուցիչներ և այլն: Սիրված գրքօջախում էլ քիչ են տարբեր միջոցառումները, նախաձեռնությունները, հանդիպումները տարբեր մտավորականների հետ,ինչի արդյունքում արվեստասեր ու գրքասեր հասարակությունը բացահայտում է մեր օրերի մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներին՝ ծանոթանալով նրանց գործունեության հետ: Հուսանք, որ այս գեղեցիկ ավանդույթը  կփոխանցվի սերնդեսերունդ: Նշվածի վկայությունն է հանդիսանում Հայաստանի ազգային գրադարանն, որը  գիտակցելով թեմայի կարևորությունը, պահպանում է փաստաթղթեր, գրքեր, հոդվածներ` ամրագրելով Հայրենական Մեծ պատերազմին հայերի մասնակցության փաստը: 2015թ. Հայաստանի ազգային գրադարանը սկսեց «Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին» էլեկտրոնային շտեմարանի ստեղծման աշխատանքները: Այն ներառում է թեմայի վերաբերյալ գրքերի, հոդվածների, լուսանկարների և պլակատների մատենագիտական նկարագրություններ: Ծրագիրը հնարավորություն է տալիս հղում կատարել այն աղբյուրների էլեկտրոնային կայքերին, որոնք նշված են այդ նկարագրություններում: Նյութերը ներկայացված են այբբենական կարգով, կից տրված են թվային տարբերակները: Որոնումը հնարավոր է ըստ հեղինակի, վերնագրի, նյութի տեսակի, աղբյուրի և տարեթվերի: Ներառված են 1941-2015թթ. ընթացքում հրատարակված նյութերը:Ներկայիս ակնարկով ցանկանում եմ խոսել մի շատ հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառման մասին, որը տեղի ունեցավ փետրվարի 8-ին Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանում: Այստեղ տեղի ունեցավ «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին» խորագրով գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել էր Հայստանի Պետական Մանկավարժական Համալսարանի «Հայաստանը 1920-1991 թթ. » գիտական լաբորատորիան՝ Հայստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության և Երևանի Պետական Համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտների հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի Սպորտի Նախարարության Գիտության պետական կոմիտեի «Հայաստանը 1920-1991 թթ․» ծրագրի շրջանակներում և նվիրվում էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին։ Հարկ է նշել այն հանգամանքն, որ սա պետք է կազմակերպեին 2020 թվականի ապրիլի 30-ին, սակայն համավարակի ու պատերազմի պատճառով հետաձգել էին: Այստեղ բացման խոսքով հանդես եկավ Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Նա ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ընդգծեց,որ Երկրորդ համաշխարհային պատերազմը մեր ժողովրդի համար եղել է հայրենական պատերազմ, քանի որ հայը պաշտպանել է իր հայրենիքը. «1941-1945 թթ-ի պատերազմը մեզ համար իսկապես հայրենական էր. հայ ժողովուրդը պատերազմի ընթացքում թուրքական հրոսակախմբերի` արդեն իսկ ծրագրված հարձակումից պաշտպանում էր Խորհրդային պետության մաս կազմող իր հայրենիքը`Հայաստանը: Հայ-թուրքական սահմանին կենտրոնացված էին այդ պետության 25 դիվիզիաներ, որոնք պատրաստ էին հատել սահմանը և իրականացնել նոր եղեռն, ավելի սոսկալի, ավելի ողբերգական` իր հետևանքներով: Պատերազմը Մեծ հայրենական էր մեր ժողովրդի համար, քանզի ինչպես 20-րդ դարում, այնպես էլ մեր ողջ պատմության ընթացքում մենք`հայերս, չենք ունեցել ժողովրդի զանգվածային այնպիսի մասնակցություն ռազմական գործողությունների և թիկունքի ապահովման աշխատանքների, ինչպես 1941-45 թվականներին»,-նշեց պատմական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Ըստ նրա, այսօր երկրորդ համաշխարհային պատերազմում մեր ժողովրդի մասնակցության մասին պատմագիտական ուսումնասիրություններն ավելի քան արդիական են. գիտաժողովը կոչված է որոշ չափով լրացնելու այդ բացը:Ռեկտորը ևս մեկ անգամ արձանագրեց, որ երրորդ հանրապետության շրջանում` տարբեր դիրքորոշում ունեցող իշխանությունների օրոք, հայ ժողովուրդն ունեցել է և ունի մեծագույն հարգանքի արժանի պատմական հիշողության դրսևորում դեպի Մեծ հայրենականի հիշատակը հավերժացնող հուշարձանները, որոնք վեր են խոյանում մեր երկրի տարբեր բնակավայրերում:Ողջույնի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը գիտաժողովը հետպատերազմյան ժամանակահատվածում անցկացնելը խորհրդանշական համարեց և անդրադարձավ Խորհրդային Միության դեմ հիտլերյան Գերմանիայի սանձազերծած Երկրորդ աշխարհամարտի չմոռացվող պատմության դասերին: Այդ պայքարում նա առանձնակի կարևորեց հայ ժողովրդի մասնակցությունը, արժևորեց նրա ռազմական տաղանդի և սխրանքի դրսևորումներն ու հատկապես ավանդը հաղթանակի մեջ:«Այսօր խնդիր է դրված պաշտպանել ոչ միայն հայրենիքի սահմանները, այլև պատմությունը: Ով չի հիշում պատմությունը, նա ունի մռայլ ապագա: Մեր հայրերի ու պապերի սխրանքը պարտավորեցնում է՝ չթողնել, որ կրկնվի այդ ողբերգությունը»,-նշեց Սերգեյ Կոպիրկինն ու արդյունավետ աշխատանք մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան: Նա խոսեց Երկրորդ աշխարհամարտի պատերազմական գործողությունների ու արհավիրքի մասին, անդրադառնալով պարտիզանական շարժման, մի շարք ռազմական օպերացիաներում հայերի կարևոր մասնակցությանը: Նա ընդգծեց Բելառուսի ազատագրման համար մղվող մարտերը ղեկավարող հայ զորավարների, մասնավորապես` Հովհաննես Բաղրամյանի սխրանքն ու հավելեց` գիտաժողովի թեման այսօր հատկապես արդիական է, պատմության վերարժևորումը` կարևոր: Այստեղ տեղի ունեցավ՝լիագումար նիստ, որտեղ «Հայորդիների մասնակցությունը հակաֆաշիստական դիմադրական շարժմանը Ֆրանսիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին» թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության  Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Վերջինս ընդգծեց, որ Միսաք Մանուշյանը և բազմաթիվ այլ հայորդիներ, որոնց թիվը հասնում է մի քանի հազարի, հավաքագրվեցին հանուն Ֆրանիսայի ազատագրության և ունեցան իրենց մեծագույն ավանդը ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակում: Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին երկու մասնախմբերում: Իրենց զեկույցներում մասնակիցներն անդրադարձան Երկրորդ աշխարհամարտի մարտական գործողություններին հայուհիների մասնակցությանը, այդ տարիներին դասալիքների խնդիրներին, հայ ռազմագերիների ճակատագրին, Մանկավարժական ինստիտուտի մասնակցությանը և այլն: Առանձին զեկույցներում անդրադարձ եղան նաև Հայրենական մեծ պատերազմի մասին արխիվային փաստաթղթերին, ինչպես նաև տարած հաղթանակում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ներդրմանը: Այստեղ շատ բովանդակալից ու հետաքրքիր զեկույցով հանդես եկավ  Երևանի Պետական Համալսարանի  պատմության գրադարանային-տեղեկատվական աղբյուրագիտության, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի  մագիստրոս Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի,գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը՝ հանդես գալով «Հայաստանի ազգային գրադարանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին (ըստ Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի)» թեմայով զեկուցումով:Զեկուցման մեջ ներկայացվել է գրադարանի ուրույն գործունեությունն այդ տարիներին: Արխիվային փաստաթղթերում նշված է, որ գրադարանի գիտխորհուրդը զանազան նիստերում անդրադարձել է պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրներին, իսկ տարբեր բա-ժիններ աշխատանքնեերն ըստ ամենայնի համապատասխանեցրել են պատերազմական ժամանակաշրջանի պահանջներին: Գրադարանի հաշվետվություններում ևս անդրադարձ է կատարվել պատերազմական իրողություններին: Կազմվել են գրավոր տեղեկանքներ, հանձնա-րարական ցուցակներ, կազմակերպվել ցուցադրություններ: Կարևորվել է նաև մատենագի-տությունների կազմումը: Պետական հանրային գրադարանի կոլեկտիվը պատերազմի սկզբից մինչև 1943 թ.հունվար ամիսը պաշտպանության ժողովրդական ֆոնդին հատկացրել է 10 հազար 847 ռուբլի: Կարմիր բանակին ուղարկվել են տաք հագուստներ, նվերներ, ծանրոցներ և այլն: Ռազմապաշտպանական աշխատանքներում գրադարանի կոլեկտիվը պատերազմի սկզբից մինչև 1942 թ. վերջը ցուցաբերել է 61 հազար 497 ռուբլի 20 կոպեկ օգնություն: Հատկացվել է նաև 57 կգ գունավոր մետաղ և 3 տոննա սև մետաղ: Ներկայացված են վիճակագրական տվյալներ ընթերցասրահների հաճախումների և սպասարկված գրականության առնչությամբ ու թեմա-յին առնչվող հարակից այլ հարցեր: Արխիվային փաստաթղթերն ունեն կարևոր նշանակություն տարբեր ուսումնասիրությունների իրականացման գործում։ Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունը հնարավորություն է ընձե-ռում ընդհանրական պատկերացում կազմել գրադարանի գործունեության մասին: 2020 թ. հոկտեմբերին Երևանում հրատարակվել է գիտաժողովի զեկուցումների ժողո-վածուն։ Հայաստանի ազգային գրադարանին հատկացվեցին օրինակներ  գիտաժողովի զե-կուցումների ժողովածուից և գիտաժողովի ծրագրից։Հայաստանի ազգային գրադարանի կայքում զետեղված շտեմարանների շարքում կարևոր է նաև «Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին» էլեկտրոնային շտեմարանը, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?site=localhost&a=p&p=about&c=nlagrad-haxtanak&l=en&w=utf-8 : Հարկ է նշել այն հանգամանքն, որ, գիտաժողովը կարևոր է նաև ճանաչողական և գործնական տեսանկյունից:Նշենք, որ հիշյալ գիտաժողովը լուսաբանվել է նաև գրադարանի ֆեյսբուքյան էջում:

Լուսանկարները՝Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img