Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Սարի Թաղի Հիւանդանոցը Եւ Ես (Իրական Պատմութիւն)

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 — Ձեր փոքրիկը ծանր հիւանդ է Տիկին, նրա մօտ տարածուն Սկարլատինա է (հայե­րէն` Քութեշ), կեանքի համար վտանգաւոր հիւանդութիւն, երկարատեւ բուժում է անհրաժեշտ,- ինձ քննելուց յետոյ ախտորոշում է բժիշկը` մայրիկիս շուարուն հայեա­ցքի ներքոյ ,-խնդրում եմ բժշկուհի, արէք ամէն ինչ, ինչ որ հարկաւոր է, ես ամէն ինչի պատ­րաստ եմ, միայն թէ երեխաս բուժուի,- թախանձագին խնդրում է մայրս:

:   Ես չորս ու կէս տարեկան էի, երբ յայտնուեցի այդ հիւանդանոցում` 1941-ի խստա­շունչ ձմռանը, Նոր Տարուայ նախօրեակին:

   Բժշկուհին արդէն առել էր մօտալուտ շօշափելի նուիրատւութեան հոտը: Նրա առջեւ կանգնած էր 30-ամեայ գեղեցկուհի, վայելուչ հագուկա­պով, ներկայանալի մի կին: Յստակ երեւում էր որ նա տեղացի չէ:

   — Ինչպէս ասացի, ձեր երեխան ծանր հիւանդ է,- փորձում է բացատրել իրավիճակը  երիտասարդ,  գեղադէմ բժշկուհին եւ շարունակում.- այս հիւանդութիւնը հետք է թող­նում ենթակայի առողջութեան վրայ եւ այն կարող է երեւան գալ նրա կեանքի որեւէ  հատուածում: Ամէն դէպքում դուք ձեզ հանգիստ պահէք եւ աշխատէք շատ չ՚երեւալ երեխայի աչքին:

   — Եթէ ուզեմ էլ յաճախակի գալ` չեմ կարող, որովհետեւ ես վաղ առաւօտից մինչեւ ուշ երեկոյ աշխատում եմ լենինգրադցիների ճաշարանում: Ամուսնուս գալ շաբաթ բանակ են տանելու, իսկ աւագ որդիս էլ դասերից յետոյ հարեւանի տանն է մնում:

    … Ես այսօրուայ նման յիշում եմ այդ դաժան օրերը: Մի տաս-տասներկու փոքր երեխաներ, բոլորն էլ նոյն հիւանդութեամբ տառապող, մէկ սենեակի մէջ, ահաւոր վատ պայմաններում, քառասուն աստիճան տաքութեան մէջ  տապակւում էինք սոսկալի, սահմռկեցու­ցիչ ցրտին: Իմ մահճակալն էլ անմիջապէս դրան ետեւում էր եւ ամէն անգամ նրա բացուել-փակուելուն` սոսկալի միջանցիկ քամի էր առաջանում:

   Մի քանի օր անց, ուշ երեկոյեան մայրս եկաւ ինձ տեսութեան: Տեսնելով իր համար

բաւականին խորթ պայմանները, մանաւանդ` իմ ծանր վիճակը, համբերութիւնից

դուրս ելած սկսեց բղաւել.

   — Էս ի~նչ վիճակ է, էս ո՞ւր էք պառկեցրել երեխայիս…, դրան ետեւը, ահաւոր քամու տակ:

   — Տիկի~ն, հանգստացէք, սա միակ տեղն էր, որ կարողացանք մահճակալ տեղաւորել,

չէ՞ք տեսնում թէ որքան հիւանդ երեխաներ ունենք,- փորձում է մայրիկիս հանգըս­տացնել բուժքոյրը:

   — Չգիտեմ, ինչ ուզում էք արէք, երեխայիս տեղափոխէք ուրիշ սենեակ:

   — Այս ժամին միայն երկու բուժքոյր ենք աշխատում, առաւօտեան կը փորձենք ինչ որ բան անել:

   — Էս ի՞նչ ադեալ (ռուսերէն է` ծածկոց) էք դրել, ասում է մայրս,- սա պարզ, բարակ ծածկոց  է, որ միայն ամռանը կարելի է գործածել…, երեխաս տաքութեան մէջ վառւում է, այս ի՞նչ վիճակ է…, օ~հ, Մոն Դիօ~ ( ֆրանսերէն է` Աստուած իմ ), այս ի՞նչ բան է, ինչո՞ւ է  այսպէս ուռած  տղայիս աջ ոտքը…, տակն էլ չէք փոխել:

   … Պարզւում է, որ մի քանի օր, ոչ ոք չի հետաքրքրուել ինձնով, եւ ես, ակամայ անկողնում եմ միզել, որի պատճառով էլ, աղից եւ խոնաւութիւնից աջ ոտքս  վարակուել է վտանգաւոր մանրէով ու ամբողջ վերին մասը թարախակալուել է:

   Մայրիկիս զայրոյթը հասնում է գագաթնակէտին: Այդ ուշ ժամին ոչ մի բժիշկ չկայ հիւանդանոցում, ո~ւմ բողոքել…, ի՞նչ անել:

  — Ես տանում եմ երեխայիս,- ամբողջովին յուսահատ, ողողարցունքների (նոր բառ է,- նշանակում է արցունքով ողողուած,- ՀԵՆ. Ա.)  միջից  բարձրաձայնում է մայրս:

   — Ի՞նչ էք ասում Տիկի~ն,- սարսափած ասում է բուժքոյրը,- ձեր երեխան շատ ծանր հիւանդ է, տնային պայմաններում դուք չէք կարող նրան բուժել, Սկարլատինն էլ մի կողմ, հիմա նրա ոտքն է ահաւոր այտուցուած, , եւ, եթէ շտապ միջամտութիւն չլինի` կարող է Գանգրենա (փտախտ) առաջանալ:

   — Եւ դո՞ւք էք ասում դա,- արհամարական նկատելի շեշտ դնելով իր խօսքի մէջ` շարունակում է մայրս,-բա դուք  ո՞ւր էիք մինչեւ հիմա, քանի օր է երեխայի տակը չէք նայել, սաւանը չէք փոխել, էս ի~նչ անտէր վիճակ է…, չէ՜, ո՜չ, ես չեմ կարող այլեւս երեխայիս վստահել ձեզ: Ես հիմա իսկ տանում եմ երեխայիս…:

   Ո՜չ, Տիկին, դուք չէք կարող տանել երեխային մինչեւ գլխաւոր բժիշկը թոյլ չտայ, իսկ նա կը լինի միայն առաւօտեան, ստիպուած էք այս գիշեր սպասել:

   Ճար չկար, մայրս ստիպուած էր այդ գիշեր մնալ հիւանդանոցում եւ եղած հնա­րաւորութիւններով փոքր-ինչ թեթեւացնել իմ վիճակը:

   Առաւօտեան, գլխաւոր բժիշկն ու իր արբանեակները մտան հիւանդասենեակ.

   — Տիկին,- դիմեց բժիշկը մայրիկիս,- ինձ ասացին, որ դուք  vehk gu,ve3 ձեզ շատ վատ

էք պահել, աղմկել էք, անտեղի վիրաւորել էք մարդկանց: Չէ՞ք տեսնում մեր վիճակը:

Երկիրը պատերազմի մէջ է, դեղամիջոցները` անբաւարար, աշխատողները քիչ, մենք

էլ ենք մեր գլուխները կորցրել:

   — Ներեցէք պարոն բժիշկ…

   — Ես պարոն չեմ տիկին, «պարոն»ը ձեզ մօտ էր, Ֆրանսիայում…

   — Լա՜ւ, ընկեր բժիշկ,- նկատելի քմծիծաղով ասաց մայրս,- արդե՞օք ձեր աշխատող­ները այդքան զբաղ էին, որ չեն կարողացել երեք-չորս օր փոխել տղայիս անկողնու սպիտակեղէնը եւ միզաման տրամադրել, որի բացակայութեան պատճառով փոքրիկս մի քանի օր անընդմէջ, տակն է աղտոտել, որի արդիւնքում էլ ահա, խնդրեմ, նայեցէք տղայիս աջ ոտքը, եւ ձեր բուժքոյրն էլ ասում է, որ Գանգրենայի վտանգ կայ:

   — Ինչո՞ւ է այդպիսի յիմար բան ասել…

     Բժիշկն արագօրէն դէն նետեց իմ անկողնու ծածկոցը եւ տեսնելով իմ ոտքը` ապշահար բարձրաձայնեց.

   — Այս ի~նչ վիճակ է, այսպիսի բան չկար, երբ երեխային բերեցին…

   — Այո՜, չկար, հիմա տեսնո՞ւմ էք բժիշկ, որ ձեր աշխատողների անհոգութեան, անսիրտ վերաբերմունքի պատճառով ինչ վիճակի մէջ է յայտնուել իմ զաւակը,- գրեթէ հեկեկալով ասաց մայրս:

   — Ոչի~նչ տիկին…, մի յուզուէք, մենք ամէն ինչ կ՚անենք երեխային բուժելու համար,- կարծես քիչ առաջուայ խոժոռադէմ  բժիշկը չէր:

   — Ես ձեզ չեմ հաւատում բժիշկ, այստեղ կատարեալ անտէրութիւն է, այսքան շատ երեխաներ կան այս սենեակում, օդն էլ խեղդուցիչ, հաւանաբար դեղերն էլ անբաւարար: Ես չեմ կարող երեխայիս ձեզ վստահել: Էլ չեմ խօսում չտաքացուող սենեակի  մասին: Դրսում աւելի տաք է, քան այստեղ:

   — Տիկի~ն, չմոռանաք, որ մենք պատերազմի մէջ ենք…

   — Բայց պատերազմն ի՞նչ կապ ունի այստեղի պայմանների, անմխիթար վիճակի հետ: Միթէ՞ չի երեւում, որ պատերազմից առաջ էլ է  նոյն վիճակը եղել…, ո՜չ, ո՜չ, ես չեմ կարող երեխայիս այստեղ թողնել:

   — Այդ ի՞նչ էք ասում տիկի~ն, ձեր երեխան ծանր հիւանդ է, տնային պայմաններում դուք չէք կարող նրան բուժել, դուք դա հասկանո՞ւմ էք,- այս անգամ արդէն զայրացած, բառերն իրար ետեւից շարելով ասաց բժիշկը:

   — Ո՜չ, դարձեալ ոչ, տանում եմ բալիկիս,- յամառում էր մայրս:

   — Դուք մոռանում էք, որ բացի Սկարլատինից, Գանգրենա է սպառնում ձեր որդուն:

   — Ի~նչ, ի՞նչ Գանգրենա…, Աստուած իմ, Մոն Դիօ~, միեւնոյնն է, ես տանում եմ իմ երեխային:

   — Դուք ձեր յամառութեամբ կարող էք կորցնել ձեր երեխային, կրկնում եմ, չափա­զանց լուրջ է նրա վիճակը, ուշքի եկէք տիկի~ն,- միանգամայն լուրջ եզրափակեց բժիշկը իր խօսքը:

   — Թող լուրջ լինի, միեւնոյնն է, ես տուն եմ տանում իմ տղային: Եթէ պիտի մեռնի, թող իմ տանը մեռնի:

   — Այդ դէպքում պարտաւորուած էք ստորագրութիւն տալ, որ ձեր կամքով էք երե-

խային տուն տանում:

   — Խնդրեմ, ես պատրաստ եմ…:

   — Մէկ ժամ չ՚անցած ես արդէն մեր տանն էի: Մայրիկիս ընկերուհի դարձած Շրջսովետի նախագահ Տիկին Վարսիկն ամէն ինչ կարգադրել էր ինձ հիւանդանոցից տուն տեղափոխելու համար:

   Խստաշունչ ձմեռուայ պայմանները նկատի առնելով, ծնողներս անհրաժեշտ միջոց­ներ էին ձեռնարկել տունը տաք պահելու համար: Նրանք վաճառել էին իրենց անհրաժեշտ իրերն ու զարդեղէնը եւ գնել էին բաւական սուղ արժող Անտացիտ կոչուող ածուխ:

   Անձնական բուժման  համար մայրս  մի փորձուած բժշկուհու վարձեց, որը քսան­չորս ժամ ինձ հետ էր անցկացնում եւ բոլոր հնարաւոր  միջանցներով եւ դեղորայքով աշխատում էր առաջին հերթին բուժել իրօք փտախտի եզրին հասած աջ ոտքս, որի վերին մասի խոռոչից անդադրում թարախ էր հոսում: Հայրս արդէն չկար, ռազմա­ճակատ էր մեկնել:

   Օրէ-օր մռայլ տեսք էր ստանում ինձ բուժող բժշկուհին, ու, մի օր էլ, կարծելով թէ ես քնած եմ, գիշերուայ ուշ ժամին, երբ մայրիկս նոր էր վերադարձել աշխատանքից, կամացուկ նրան ասաց.

   — Հենրիկի ոտքի վիճակը գնալով վատանում է, վախենում եմ…, ախր ո՞նց ասեմ,  ի՞նչ ասեմ, լեզուս չի պտտւում …, վախենում եմ, որ ստիպուած լինենք ոտքը կտրել, այն էլ` ամէնավերին մասից, կարծում եմ Գանգրենայի հոտ է գալիս:

   — Ի~նչ, էդ ի՞նչ ես ասում բժշկուհի…, ոչ՜, ո՜չ, երբե՜ք, երբե՜ք, անկարելի է, ես չեմ հաւատում: Ես չեմ նահանջելու: Ես թոյլ չեմ տայ, որ իմ երեխայի ոտքը կտրեն: Ասա խնդեմ ո՞վ է այս գործի լաւագոյն մասնագէտը Երեւանում, ինչպէ՞ս է նրա անունը:

   Դարձեալ օգնութեան է հասնում տիկին Վարսիկը: Օրհնուի նրա գերեզմանը:

   Յաջորդ առաւօտ, գրեթէ լուսաբացին, տիկին Վարսիկի հետ միասին մեր յարկի տակ յայտնուեցին յաղթանդամ բժիշկ Եաղուպեանն ու բարետես մի կին, որը, հաւանաբար նրա օգնականն էր:

   Դժուար չէր հասկանալ, որ նրանց նախօրօք տեղեակ էին պահել իմ իրական վիճա­

կի մասին, որովհետեւ, առանց աւելորդ հարցուփորձի, բժիշկն անցաւ իր գործին: Դէն

նետեց իմ վրայի տաք վերմակը եւ չթաքցնելով զայրոյթը, դիմեց Վարսիկին.

   — Ո՞վ է եղել երեխայի բժիշկը, խնդրեմ ասէք նրա անունը տիկին Վարսիկ:

   —  Չգիտեմ բժիշկ, երեխայի մայրը` Վէրժինէն կարող է պատասխանել ձեր հարցին:

   — Լաւ, լա~ւ, պէտք չէ, յետոյ կը խօսենք ադ մասին,- ասաց բժիշկը ու շրջուեց իր հետ եկած կնոջ կողմը եւ փոքր ինչ մօտենալով նրան` ինչ-որ բան փսփսաց ականջին:

   Ես, ամբողջովին  անտեղեակ կատարուող  գործողութիւններից, սոսկալի  բարձր

ջերմութեան ազդեցութեան տակ, եւ, մանաւանդ աջ ոտքի ահաւոր ցաւի պատճառով ինձ լգում էի անբացատրելի մի անյայտութեան մէջ: Ես զառանցում էի, եղաւ մի պահ, որ աչքերս մթնեցին ու ընկայ երազների աշխարհը:

   Չգիտեմ թէ տասնօրեայ անքնութիւնից եւ տառապելի ցաւերից յետոյ քանի ժամ էի քնել, բայց երբ աչքերս բացեցի, տեսայ կողքիս կանգնած մայրիկիս եւ ինձ խնամող բժշկուհուն:

   Աներեւակայելի հանգստութիւն էր իջել վրաս, կարծես թէ անցել էր ոտքիս ցաւը, բայց զգում էի, որ անկողինս, մանաւանդ աջ ոտքիս շրջանը խիստ խոնաւ էր:

   — Մամա~,- ոչ առաջուայ նման նուաղուն ձայնով,- էս անկողինս  ինչո՞ւ է թաց, մանա­­ւանդ աջ կողմը:

   — Հիմա տղաս, հիմա~ կը նայեմ…,-Քնարի~կ մօտ արի, մօտ,- դիմեց մայրս խնամող բժշկուհուն.

   — Մօտ, աւելի մօ~տ, տես, տե~ս…, Հենրիկի ոտքի ուռածութիւնն իջել է: Ամբողջ թարախը դուրս է եկել, հրաշք է, հրա~շք:

   Պարզուեց, որ բժիշկ Եաղուպեանը մէկ ասեղով ինձ անշարժութեան էր մատնել ու անցել իր գործին:  Վիրահատական դանակի մէկ հարուածով հսկայական ճեղք էր բացել աջ ոտքիս վերին մասում, որտեղից, առուակի նման անդադրում թարախ էր հոսել:

   —  Որքան  որ հնարաւոր էր մաքրեցի թարախը, բայց դեռ ահագին կայ, մէկ-երկու օր դեռ պէտք է, որպէսզի  ամբողջովին մաքրուի,- ասաց բժշկուհի Քնարը:

   Յաջորդ օրը այցելութեան եկաւ բժիշկ Եաղուպեանը.

   — Սկզբում երեխան կաղալու է,- քննելուց յետոյ, ժպիտը դէմքին ասաց պրոֆեսորը,- մի վախենաք, նոյնիսկ եթէ մի երկու տարի տեւի կաղալը, յետոյ ամէն ինչ կ՚անցնի, բայց Սկարլատինը մի հետք կը թողնի, էն էլ` Աստծոյ գործն է, ո՞վ գիտի ե~րբ եւ ինչ տեսակ: Ամէն դէպքում չ՚արժէ դրա մասին մտածել, դուք լաւ, առողջ երեխայ ունէք:

   … Իսկապէս էլ եկաւ այդ ժամանակը, Եաղուպեանն իրաւացի էր:

   1988-ի Յունուարի 28-ին հայրս մահացաւ Լոս Անճելըսում: Հիմնականում մէկ-երկու ամսում իր մօտ առաջացած Դեղնախտ հիւանդութիւնից: Ամերիկեան  օրէնքների համաձայն, նման դէպքերում ստուգման են ենթարկւում մահացածի ընտանիքի բոլոր

Անդամները: Ստուգումից պարզուեց, որ ես իմ մէջ եմ կրում ով գիտէ ո~ր ժամանակ­նե­րից, մի վիրուս, մանրէ, որը ինչ որ ժամանակ »գլուխ» էր բարձրացնելու:

   Այսինքն ասուեց այն` ինչ կանխատեսել էր փրոֆեսոր Եաղուպեանը գրեթէ 80 տարի առաջ:

   …Ըստ փրոֆեսորի կանխատեսման, եկաւ այդ ժամանակը եւ Ամերիկացի բժիշկներն ասացին, որ այդ մանրէն իմ մէջ եմ կրել ամբողջ կեանքում, սկսած Երեւանի Սարի Թաղի Սուր Վարակիչ հիւանդանոցից, որտեղ, այդ սոսկալի տարի­ներին, ով գիտի ի~նչ ասեղներով են սրսկումներ ու ներարկումներ արել, որ վարակել են ինձ ծանր հիւանդութեամբ:

   — Ի՞նչ թաքցնեմ, այդ մանրէն իր աւերը գործեց, բայց շնորհիւ UCLA հիւանդանոցի` իրապէս փայլուն փրոֆեսորների, նրանք  դժուարից էլ դժուար վիրահատութեամբ նոր կեանք պարգեւեցին ինձ:

  
Շնորհակալ եմ նրանց

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img