Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Համահայկական հիմնադրամի միջոցով Հայաստան է հասել ավելի քան 184 տոննա մարդասիրական օգնություն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Պատերազմի առաջին օրերից սփյուռքի ջանքերով և «Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությամբ սփյուռքի տարբեր կենտրոններից Հայաստան է հասնում մեծածավալ մարդասիրական օգնություն։ Առ այսօր Հայաստան է հասել շուրջ 184345կգ (ավելի քան 184 տոննա) մարդասիրական տարաբնույթ օգնություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Ստացվել են բժշկական ժամանակակից սարքավորումներ, առաջին բուժօգնության վիրակապեր, վերքերի մշակման և մաշկի վերականգնման բուժական միջոցներ, ձմեռային տաք արտահագուստ և կոշիկներ, քնապարկեր, վրաններ, մահճակալներ, սնունդ, նվերների փաթեթներ արցախցի դպրոցականների համար և այլն:

Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ից սկսած, սփյուռքում բնակվող հայերի և տարբեր համայնքներում գործող հայկական կազմակերպությունների ուժերով ԱՄՆ-ից և Եվրոպայից ընդհանուր առմամբ հավաքվել և համահայկական հիմնադրամի ջանքերով Հայաստան է հասել շուրջ 87941 կգ հումանիտար օգնություն։ Լոս Անջելեսից բեռներ են ստացվել հոկտեմբերի 10-ին, 15-ին, 16-ին, 19-ին, 22-ին, 30-ին և 31-ին, որոնց ընդհանուր քաշը կազմել է շուրջ 61549 կգ, Նիդեռլանդներից հոկտեմբերի 11-ին և 12-ին՝ 10415 կգ։ Հայաստան ժամանել են նաև 2 ինքնաթիռներ՝ Ֆրանսիայից և Բելգիայից հոկտեմբերի 23-ին և 26-ին համապատասխանաբար, որոնք տեղ են հասցրել Եվրոպայի տարբեր հայ համայնքներից հավաքված մոտ 15977 կգ հումանիտար օգնություն։

Պատերազմական գործողությունների ընթացքում ստացված մարդասիրական բեռները արտակարգ դրության պայմաններում շահառուններին արագ հասցնելու նպատակով ստացած օգնությունը Հիմնադրամը ստանալուն պես զիջել է Արտակարգ իրավիճակների, Առողջապահության և Պաշտպանության նախարարություններին, որը հնարավորություն է տվել ստացված մարդասիրական օգնությունը առանց օր կորցնելու անմիջապես ուղղել ծառացած կարիքների ապահովմանը։

Պատերազմի ավարտից հետո ևս ՀՀՀ ջանքերով Հայաստան է հասել և բաշխվել 33389 կգ հումանիտար օգնություն։ Այս շրջանում օգնության մեծ մասը ժամանել է Լոս Անջելեսից, ինչպես նաև Ֆրանսիայից: Հումանիտար բեռները Հայաստան են հասել նոյեմբերի 19, 20, դեկտեմբերի 6-ին, 7-ին , 14-ին, 18-ին ,21-ին, 24-ին, 26-ին, 28-ին ,29-ին և 2021 թվականի հունվարի 14-ին։

Այս շրջանում ստացած օգնությունը բաշխվել է մի շարք առողջապահական և համայնքային կառույցների, այն է՝ Քանաքեռ–Զեյթուն ԲԿ և ծննդատուն, պրոֆ․ Ռ․Օ․ Յօլյանի անվան Արյունաբանական կենտրոն, Մուրացանի զինվորական հոսպիտալ, Մարտունի ԲԿ, Կապանի ԲԿ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, Նոյեմբերյան ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ, Վարդենիսի հիվանդանոց, Էրեբունի ԲԿ, Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Գորիսի ԲԿ, օգնություն է տրամադրվել Արցախի առողջապահության նախարարությանը։ Որոշակի քանակի օգնություն` հիմնականում ձմեռային տաք արտահագուստ և կոշիկներ, շահառուներին փոխանցվել է Տավուշի, Արարատի և Գեղարքունիքի մարզպետարանների միջոցով:

Մարդասիրական բեռները շարունակում են ժամանել, և այս պահի դրությամբ պահեստավորված է հունվարի 22-ից փետրվարի 4-ը  Լոս Անջելեսից ստացվաց 63015 կգ բեռ։ Դրանք դեռևս գտնվում են մաքսազերծման և դասակարգման գործընթացում և շուտով կհասնեն իրենց հասցեատերերին։

***

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img