Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Արման Թաթոյանը ներկա պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն չի պատկերացնում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկա պայմաններում հնարավոր չի համարում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը` նշելով, որ մինչև հայատյացությունը, սահմանային հարցերը, գերիների վերադարձի հետ կապված խնդիրները լուծում չստանան, այն իրատեսական չէ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, մարտի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Արման Թաթոյանը նշեց, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան ինքը համաձայն է  Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությանը, բայց այս պայմաններում չի պատկերացնում նման բան։

«Իհարկե, պետք է խաղաղ ապրեն ազգերը, ժողովուրդները։ Մենք՝ հայերս, նույնպես տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ ապրում ենք մեր երկրում, ամբողջ աշխարհում ենք մենք այդպես՝ հակված են այլ ազգի ներկայացուցիչների հետ ապրելու, բայց այս պայմաններում պատկերացնու՞մ եք խաղաղ գոյակցություն, ավելացրեք ընթացքում հոգեկան տառապանքները, որ Ադրբեջանը մտադրված պատճառում է, օրինակ՝ գերիների վերադարձի հարցը արհեստականորեն ձգձգելով։ Իրենք չգիտե՞ն, որ մեր ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, դա խոշտանգման ձև է, խաղում են հայ հասարակության էմոցիաների հետ։ Այդ հարցը տեսեք ինչքան է ազդում մեր երկրի վրա՝ լարվածություն առաջացնելով»,- ասաց ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանի կարծիքով՝ այդ հարցերը պետք է լուծում ստանան, որովհետև առանց դրա միակողմանի խաղաղ գոյակցություն չի լինում՝ անընդհատ պատերազմի սպառնալիքի ներքո և արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններ լսելով։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img