Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Լոս Անջելեսը նոյեմբերի 9-ը հռչակել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի հիշատակի օր

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է բանաձև, որով իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Massis Post-ը, բանաձևը ներկայացրել են խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանն ու Միտչ Օ՛Ֆարելը:

Բանաձևում նշվում է, որ Լոս Անջելես քաղաքը մշտապես աջակցել է Արցախի բնակչությանը, որոնք «էթնիկ և մշակութային տեսանկյունից հայեր են և բնիկ են տվյալ տարածաշրջանում և որոնք համարձակորեն իրենց անկախությունը հռչակեցին Խորհրդային Միությունից և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից շուրջ 30 տարի առաջ ու դրանից հետո ժողովրդավարական ինքնակառավարում էին իրականացնում»:

Բանաձևն անդրադարձ է կատարել 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմին՝ նշելով. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծեցին լայնածավալ  հարձակում Արցախի Հանրապետության նկատմամբ՝ կոորդինացնելով գործողությունները Թուրքիայի հետ և ստանալով նրա աջակցությունը՝ այդպիսով ամբողջովին զրոյացնելով 30 տարվա հրադադարն ու վերսկսելով լայնամասշտաբ պատերազմ: Դրա նպատակն էր ոչնչացնել և էթնիկ զտման ենթարկել բնիկ հայ բնակչությանն ու ուժի միջոցով նվաճել Արցախի անկախ Հանրապետությունը»:

Ընդգծվում է, որ Ադրբեջանը մտադրված կերպով թիրախավորել է Արցախում քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ծանր զենքեր, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և ծանր հրետանի, ինչը հանգեցրել է ավերածությունների, զոհերի և մեծ թվով արցախցիների տեղահանության:

«Ադրբեջանի զինված ուժերը և դրա վարձած ահաբեկիչները սարսափելի պատերազմական հանցանքներ ու կոտորածներ են իրականացրել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանություններ, խոշտանգումներ, անդամահատումներ»,- նշել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները: Նրանք արձանագրել են նաև, որ բռնի ներխուժման ողջ ընթացքում Ադրբեջանն ահաբեկել է քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված զինատեսակներ՝ կլաստերային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր:

«Այս բանաձևի ընդունմամբ՝ Լոս Անջելես քաղաքը հարգում և սգում է այս հարձակմանը զոհ դարձած հազարավոր անձանց մահը և 2020 թվականի նոյեմբերի 9-ը հռչակում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հիշատակի և ոգեկոչման օր»,- ասվում է բանաձևում:Քաղաքային խորհրդի անդամները որոշել են՝ քանի որ Շուշի քաղաքն այժմ անօրինական կերպով վերահսկվում է Ադրբեջանի կողմից, իրենք ժամանակավոր կասեցնում են Շուշիի հետ «բարեկամ քաղաք»-ի կարգավիճակը: Նրանք խոստացել են վերականգնել կարգավիճակը, երբ քաղաքը կրկին ազատ կլինի ադրբեջանական նվաճումից:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img