Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Մշակութային Արձագանգ. Արեւմտեան Թեմի Հրատարակութիւններ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Առիթ ունեցել ենք ներկայացնելու, թէ Արեւմտեան թեմը տարիների ընթացքում գրահրատարակչական ինչպիսի լայն գործունէութիւն է ծաւալել՝ հրատարակելով հոգեւոր, քարոզչական, սուրբգրային բազմաժանր հարիւրաւոր անուն գրքեր։ Այդ ընթացքը մշտապէս եղել է թեմի Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի ուշադրութեան եւ հոգածութեան ներքոյ, որ, լինելով մօտ 110 գրքերի հեղինակ (աղօթքներ, քարոզներ, մանրապատումներ, խոհեր եւ այլն)՝ մշտապէս աջակից է նոր գրքեր ստեղծելուն թէ՛ 1990-2003 թթ. Գանատայի, թէ՛ 2003-ից մինչ օրս՝ Արեւմտեան թեմի Առաջնորդ եղած ժամանակաշրջաններում (այդ մասին պատմող պրոշիւրը եւ հրատարակութիւնների pdf տարբերակները կարելի է գտնել Առաջնորդարանի կայքում հետեւեալ յղումով https://www.wdacna.com/publications

2020 թուականը թէեւ բարդ էր շատ իմաստներով, սակայն տագնապալի պայմաններում իսկ արեւմտեան թեմը եւ անձամբ Առաջնորդ Սրբազանը պատրաստեցին ու տպագրեցին ու ընթերցողին յանձնեցին մօտ 20 անուն գրքեր, որոնց շարքին են «Սուրբ Պատարագ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ» (Ե. Տպագրութիւն), Յովնան Արքեպիսկոպոսի «Երկունքի մէջ ծնած խոհեր», «Սքանչելի հոգեւորականը Գարեգին Տրապիզոցի», «Յարութիւն եւ կեանք», «Փունջ մի քարոզների» ԺԵ հատորը, «Պատգամներ» խորագրով ասոյթների ժողովածուն, «20-րդ դարի ականաւոր հայ հոգեւորականներ» գիտաժողովի նիւթերը եւ այլն։

Հրատարակչական ծրագրերը շարունակւում են նաեւ 2021 թուականին, եւ այժմ ընթերցողի դատին ենք յանձնում նոր գրքերի մասին ծանուցումներ՝ ներկայացնելով յաջորդ 4 գրքերը, որոնք լոյս կը տեսնեն յառաջիկայ ամիսներին։

1. Յովնան Արք. Տէրտէրեան – Փունջ մը քարոզներ, հատոր ԺԶ։

Այն պարունակում է Սրբազան Հօր 2020թ.-ի ընթացքում գրի առնուած քարոզներ, խորհրդածութիւններ։ Դրանք վերաբերում են հոգեւոր կեանքին, զարթօնքին ու դէպի Աստուած մարդ անհատի ընթացքին, Մայր հայրենիքին, մարդու տագնապներին, սիրոյ ու միասնականութեան եւ բազմաթիւ այլ թեմաներին։ Ժողովածուի առաջաբանի հեղինակն է Հայկ Մատոյեանը։ «Ազգովին կը գտնուինք պատմութեան ամենէն օրհասական պահի մը առջեւ, եւ պարտ ենք սիրոյ ու համերաշխ ոգով պատասխանել որոշակի այս ժամանակի մէջ մեր առջեւ ծառացած մեծ խնդրին», գրում է Յովնան Սրբազանը «Սիրոյ եւ միաբանութեան հրաւէր» քարոզի մէջ։   

2. Archbishop Hovnan Derderian — Walking Out of the Upper Room (Volume II). Յովնան Արք.-ի պլոկների ժողովածուն է անգլերէն լեզուով, որ պարունակում է համավարակի շաբաթներին ու ամիսներին գրուած խորհրդածութիւններ, վերլուծումներ ու հակիրճ ձեւակերպումներ։ “The more people turn to God, the brighter our lighthouse, namely the Church will be in the tempest of the world,” որպէս ուղի է առաջարկում հեղինակը մեր օրերի համար։

 3. Archbishop Hovnan Derderian — Spiritual Reflections. Առաջնորդ Սրբազանի վերջին երկու տարիների ելոյթների ու հրապարակային խօսքերի ժողովածուն է, ասուած տարբեր ձեռնարկների ու միջոցառումների ժամանակ։ Օրինակ՝ Ս. Ղեւոնդեանց Մայր Տաճարի հիմնարկէքի ու օծման 10-ամեայ յոբելեանի առիթով ասուած խօսքում Յովնան Սրբազանը նշում է. “ The Cathedral serves as the tangible presence of God and it remains up to each of us to enlighten the souls of our community and lead them to the “Divine Life.” The 10th Anniversary of St. Leon (Srbots Ghevontiants) Armenian Cathedral is a “Celebration of Faith.” 

4. Կարապետ Արք. Պալատեցի – Տարեկան Քարոզգիրք (ընտրանի)։ Արեւմտեան թեմի Առաջնորդարանում պահպանուող ձեռագիր մատեանի հիման վրայ գրաբարից աշխարհաբարի են փոխադրուել (Նորայր Պօղոսեան, Գէորգ Սրկ. Կարապետեան) Կ. Պոլսի 1823-31 թթ. Պատրիարք Կարապետ Պալատեցու հոգեպարար ու պարզ քարոզներից ընտրուած հատուածներ, որ թէեւ գրուել են 200 տարիներ առաջ, սակայն կարծես մեր օրերի մարդուն են ուղղուած, այնքան որ արդիական են արծարծուող թեմաները։ Միայն մէկ մէջբերում ներկայացնենք այդ առումով, տեսնելու համար, որ կարծես հէնց հիմա են գրուել եւ մեր բոլորի մասին են. «Ձեռքերն ու երեսը լուանալուց առաւել հարկ է լեզուն լուանալ»։ Եւ այսպիսի պատգամներով լեցուն են Կ. Պալատեցու քարոզները։ Գիրքը 4-րդ հատորն է Արեւմտեան թեմի Ոսկեղենիկ մատենաշարի (նախաձեռնող՝ բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պօղոսեան), որի նպատակն է՝ ընթերցողին նորովի մատուցել հայ հոգեւոր գրականութեան քիչ յայտնի ու խորիմաստ ստեղծագործութիւններ։

Ներկայացուած 4 գրքերին անշուշտ կը յաջորդեն նորանոր հրատարակչական նախաձեռնութիւններ, եւ սիրելի ընթերցողին առաջարկում ենք մշտապէս հետեւել Առաջնորդարանի կայքէջին՝ նոր գրքերի մասին տեղեկանալու եւ ըստ հնարաւորին դրանց pdf տարբերակները ներբեռնելու համար։ Յաջորդիւ պիտի ներկայացնենք 2021 թուականին տպագրութեան նախատեսուած բոլոր գրքերի ցանկը։

Դիւան Առաջնորդարանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img