Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն անհատական ցուցահանդեսով կպատմի Արցախյան 44-օրյա պատերազմի մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի աշխատանքներում արտացոլված են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկանց ապրած ցավը, կորուստը, խորտակված երազանքները, բայցև ապրելու վճռականությունը, հավատն ապագայի հանդեպ:

Հեղինակն իր լուսանկարչական աշխատանքները Երևանում կներկայացնի ապրիլի 8-ին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում Ղահրամանյանն ասում է, որ լուսանկարներում մարդկային կյանքեր են, ավերակներ, զինվորներն են մարտական գործողությունների ժամանակ, փրկարար ծառայության աշխատակիցները:

«Ընդհանուր առմամբ՝ ցուցահանդեսն ամեն ինչի մասին է. և՛ ուրախություն կա, և՛ տխրություն, և՛ պայքար, կա նաև հաղթանակի մեծ հույս: Նկարում էի այն հույսով, որ գնում ենք դեպի հաղթանակ: Մինչև վերջին օրն այդպես էի կարծում: Նոյեմբերի 9-ին էլ Շուշիի մատույցներում արված լուսանկարներ ունեմ»,- նշում է Դավիթն ու հավելում, որ ցուցահանդես են կազմակերպել կատարվածի մասին պատմելու համար:

Ըստ Ղահրամանյանի՝ հայ զինվորները չեն պարտվել, նրանք պատվով կատարել են իրենց խնդիրը և կկատարեին մինչև վերջ, եթե ամեն բան այդպես չավարտվեր:

Նա վստահ է՝ ինչքան էլ մեզ պատմեն պատերազմի մասին, լուսանկարները կարող են ավելին ասել: «Հիմա մի փուլ է սկսվել, որ ինչպես 1990-ականներին, այնպես էլ մեր օրերում հայերի դեմ պատերազմ է հայտարարաված, և Արցախյան 44-օրյա պատերազմն ընդամենը սկիզբն էր: Լուսանկարներում ընդգծվում է, թե ինչպես էին քաղաքացիները, զինվորները պայքարում, ապրում»,- շեշտում է Ղահրամանյանը:

Լուսանկարիչը հնարավորություն չի ունեցել լինել Արցախի բոլոր կետերում, քանի որ եղել են նաև արգելված գոտիներ, բայց այնտեղ, որտեղ եղել է, մարտական գործողությունների ականատես է դարձել և տեսախցիկով որսացել է պահերը, նկատել, որ զինվորները ժպիտով են մարտնչում, հաղթանակի հույսով: «Ես վախի  զգացում ունեցել եմ, բայց հստակ գիտակցում էի, որ եթե եկել, հասել ես այդտեղ, չպետք է վախենաս: Պետք է խոստովանեմ, որ զինվորները թույլ չէին տալիս շատ վախենալ, քանի որ կրակի կարկտի տակ իրենց գործն էին անում, և ես  նրանց կողքին փոքր մարդ էի ինձ զգում, ինձ թույլ չէի տալիս արտահայտել վախս. այդպես կարող էի խանգարել, կոտրել նրանց»,- պատմում է լուսանկարիչը:

Նա տեղեկացնում է, որ աշխատանքների ցուցահանդես է կազմակերպելու նաև Ստեփանակերտում, հետագայում՝ արտերկրում: Երևանյան ցուցահանդեսը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img