Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

Չնայած ԱՄՆ պետդեպի հորդորներին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Չնայած ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի հորդորին՝ Ադրբեջանը մինչև օրս հրաժարվում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով գերեվարված հայերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Washington Post-ում հրապարակված հոդվածում գրել է հայտնի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը:

«ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ չնայած ավելի վաղ տեղի ունեցած գերիների փոխանակմանը՝ Ադրբեջանի կողմից դեռևս պահվում են 52 հայեր»,- նշել է Իգնատիուսը: Նա ընդգծել է, որ Բաքվում պնդում են, թե նրանք պատերազմի մասնակիցներ չեն, այլ այդտեղ են եկել հրադադարից հետո՝ նոյեմբերի վերջին, և կասկածվում են ահաբեկիչ լինելու մեջ՝ մեղադրանք, որը հերքում է Հայաստանը:

«Եվրոպայի հարցով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերը գերիների հարցը բարձրացրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ փետրվարին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ՝ պահանջելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլատրեն այցելել բանտարկյալներին: ԿԽՄԿ-ին անհապաղ շնորհվել է թույլտվություն»,- գրել է հեղինակը:

Դեյվիդ Իգնատիուսը նշել է, որ ԱՄՆ պաշտոնյաները հաջորդ շաբաթների ընթացքում ևս հետևողականորեն հանդես են եկել գերեվարվածներին ազատ արձակելու կոչերով: Լրագրողը մեջբերել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը, որտեղ նա ասում է. «Մենք հուսով ենք տեսնել, որ ավելի մեծ թվով ձերբակալվածներ ազատ կարձակվեն: Մենք չենք բանակցում, սակայն հորդորում ենք նրանց բարի կամք դրսևորել»:

Թեպետ շատերն ակնկալում էին, որ Ադրբեջանը կարող է հայ գերիներին ազատ արձակել Նովրուզի համաներումների շրջանակում, սակայն դա տեղի չունեցավ: «Ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց կեղծ պնդումներն այն մասին, որ այս մարդիկ ոչ թե ռազմագերիներ են, այլ հանցագործներ, քանի որ ձերբակալվել են պատերազմից հետո»,- նշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը: Նա ընդգծել է, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման կամ հաշտեցման ուղղությամբ որևէ իրական փորձ չի ձեռնարկվել: Դեսպանը կոչ է արել Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին, ներգրավվել գործընթացում:

Իգնատիուսը հիշեցրել է, որ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հորդորներին միացել են նաև ԱՄՆ կոնգրեսականներ: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մարտի 16-ին ներկայացրել էր բանաձև, որով Ադրբեջանին կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց:

Պատերազմից հետո հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ մարտի 19-ին զեկույց էր հրապարակել նաև միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հերքել էր զեկույցում տեղ գտած փաստերը՝ հավելելով միայն, որ նման մեղադրանքները պետք է ուսումնասիրվեն:

Իգնատիուսը նշել է, որ հայ գերիների հարցը զգացական տեսանկյունից նոր նշանակություն կստանա ապրիլի վերջին՝ կապված Հայոց ցեղասպանության տարելիցի հետ: Նա հիշեցրել է, որ օրերս հայտնի միջազգային մեկնաբան Յան Բրեմերը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, ասել էր, որ Բայդենը ապրիլի 24-ին ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

Լրագրողը եզրակացրել է, որ այս տարվա ոգեկոչման և հիշատակի միջոցառումները հատկապես զգայուն են լինելու ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած պարտության և դրան հաջորդած տառապանքների հետևանքով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img