Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Այսպես կոչված «հարկային տեռորը» ենթադրում է գերավճարներ, ինչն արատավոր պրակտիկա է և հանգեցնում է հարկատուների հետ անառողջ հարաբերությունների ձևավորմանը. Գագիկ Վարդանյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Քրիստինա Աղալարյան

«Զարթոնք» օրաթերթ, Երևան

Արցախյան 44-օրյա պատերազմից և կորոնավիրուսային վարակի հետևանքով ՀՀ տնտեսությունը ապրում է վերջին տարիների պատմության ամենածանր ժամանակներից մեկը։ ՀՀ տնտեսական վիճակի, շարունակ գրանցվող գնաճի, դրամի արժեզրկման, դոլարի արհեստական բարձրացման և տնտեսության ընդհանուր վիճակի և ելքերի վերաբերյալ «Զարթոնք» օրաթերթը զրուցել է տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

-Պարոն Վարդանյան, պատերազմ, կորոնավիրուս։ Սրանք այն երկու հիմնական բացասական գործոններն են, որոնք ազդում են ցանկացած երկրի տնտեսության վրա։ Պարոն Վարդանյան, նախ փորձենք հասկանալ տնտեսական  ընդհանուր այն պատկերը, որն այսօր տի­րում է Հայաստանում։ Ըստ Ձեզ՝ արդյոք օբյեկտիվ պատճառներով է պայմանավորվա՞ծ, թե՞, ամեն դեպքում,  որոշ հարցերում գործ ունենք նաև սպե­կուլ­յա­­ցիայի (speculation) հետ (հատկապես, օրինակ, օրեցօր նկատվող գնաճի պարագայում): Այստեղ ի՞նչ վտանգավոր միտումներ եք տեսնում։

-Այո, կորոնավիրուսն առաջին մեծ հարվածը հասցրեց տնտեսությանը, դեռևս 2020 թվականի առաջին եռամսյակի վերջից սկսվեց տնտեսական անկումը, որը շարունակվում է մինչ օրս: Դրան գումարվեց պատերազմը, որի ելքը չեզոքացրեց ՀՀ և ԱՀ տնտեսությունների միասնացումից  (ինտեգրում) առաջացած էֆեկտները: Կարելի է այդ թվարկումը շարունակել. աննախադեպ մեծամտության ու դա­տարկ պատվախնդրության վրա հիմնված՝ իբրև թե կառավարում, ընդհանուր առմամբ՝ հստակ սահ­մանված տնտեսական նպատակների և դրանց հասնելու կառուցա­կար­գերի իսպառ բացա­կայություն:

Անշուշտ, համավարակը և պատերազմը մտցրել են իրենց ճշգրտումները, բայցև հետագայում ծառայեցին որպես բոլոր ոլորտներում կառավարության տապա­լումների արդա­րացում:

Տնտեսության ընդհանուր պատկերը, ըստ Էկոնոմիկայի նախարարի, փայլուն է։ Տնտեսությունն արդեն դուրս է եկել ճգնաժամաից, 2021 թվականին՝ երկնիշ աճ, իսկ զբոսաշրջության ոլորտում 3.2 անգամ:

Ըստ պաշտոնական վիճա­կագրութ­յան, տնտեսության պատկերն ախտահարված է կո­րոնավիրուսով, հուսադրող չէ։  2020 թ. տնտեսական անկումը շարունակվում է 2021 թվականին, էապես, հիմնականում երկ­նիշ, նվազել է արտաքին առևտրաշրջա­նառությունը, առևտրի և ծառայություննե­րի ծավալները, մյուս ոլորտների թո­ղարկ­­ման ծավալները, բացի հանքարդյու­նաբե­րութ­յունից: Մինչդեռ վերջինիս վեր­ելքն ու անկումը պայմանավոր­ված է ար­տաքին՝ տնտեսական իրադրության գոր­ծոններով, այլ ոչ կառավա­րութ­յան արդյունավետ քաղա­քակա­նութ­յամբ:

Ինչ վերաբերում է գնաճին, այն չի կարող դիտվել որպես տնտեսության ամբողջական պատկեր: Հայաստանի պարագայում զավեշտականն այն է, որ տնտեսական անկման, ամբողջական պահանջարկի նվազման պայմաններում որոշ ապ­րանքների գներ խիստ բարձրացել են: Որոշների դեպքում դա կապ­ված է համաշ­խարհային տնտեսական իրադրությամբ։

Օրինակ, նավթի, սննդամթերքի որոշ տեսակների գների բարձրա­ցում: Գնաճի վտանգները մեր երկրի նման թույլ զարգացած, ոչ մրցունակ կառուցվածքով երկրների համար կարող են լինել երկու ուղղությամբ՝ տնտեսավա­րող սուբյեկտների արտադրանքի ինքնարժեքի բարձրացում՝ դրանից բխող շուկայական հետևանքներով և սոցիալական, այսինքն՝ կյանքի թանկացում: Այդ սպառնալիք­ների չեզոքացնելը կամ մեղմել կառա­վա­րության խնդիրն է:

Թեպետ  տնտեսության մեջ որոշ չափով գնաճն ընդունելի և ցանկալի երևույթ է, բայց դրան զուգահեռ ունենք բավականին մեծ դրամի արժեզրկում (Inflation), դրամ-դոլար հարաբերակցության զգալի տատանում, իսկ Հայաստանն առավելապես ներկրող երկիր է, քան արտահանող: Հետևաբար, այս հանգամանքն հաշվի առնելով առաջիկայում մեզ առավել բարդ  ի՞նչ խնդիր­ներ են սպասում՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման, թե՛ ներքին շուկան բավա­րարելու հարցում։ Նկատենք նաև, որ որոշ մարզերում դժգոհություններ արդեն իսկ կան դրամի արժեզրկման, պարարտանյութերի, վառելիքի թանկացման առումով։

-Անտարակույս, դրամի փոխարժեքի խիստ տատանումը կամ դրամի ար­ժեզրկումն ունի ինչպես բացասական, այնպեսել դրական ազդեցություն: Բացա­սա­կան ազդեցություններից հիմնականը գուցե ներմուծման թանկացումը կարելի է համարել, իսկ դրականներից այն, որ արտահանումն ավելի շահավետ է դառնում: Բացի դրանից մեր հազարավոր քաղաքացիներներ, ովքեր արտարժույթով փոխանցումներ են ստանում, բնականաբար, նույնպես շահում են: Բայց ամեն դեպքում, խիստ տատանումները խաթարում են մակրոտնտեսական կայունությունը:

Իսկ ինչ վերաբերում է «բավականին մեծ «ինֆլյացիային», ապա պետք է նկատի ունենալ, որ 4-5 տոկոսանոց գնաճն անհրաժեշտ է տնտեսական ակտիվության, տնտեսական աճի համար: Քանի որ ձեռնարկատիրության ուղեկիցը ռիսկերն են, ապա փո­խարժեքի փոփոխության հետ կապված որոշ ռիսկերի մեղմման նպատակով (օրինակ, պարատանյութերի, էներգակիրների համար) կառավարությունը պետք է գործադրի որոշ կառուցակարգեր, թեպետ, ներկայում կառավարության հնարավորությունները սուղ են:

Կենտրոնական Բանկն ունի այն անհրաժեշտ գործիքակազմը, որով կարող է զսպել դրամի արժեզրկումն ու գնաճը, սակայն  նրանց կողմից  բավարար ջան­քեր այս առումով, կարծես թե, չեն գործադրվում: Ինչո՞ւ:  

-Հիմնականում գործադրվում են: Կենտրոնական բանկը, երկրի ֆինանսական կայունության ամրապնդման և ապահովման համար իրականացնում է մակրո­պրու­դենցիալ քաղաքականություն, որով զսպվում են կամ չեզոքացվում համա­կարգային ռիսկերը: Ըստ դրամավարկային քաղաքականության հեռանակարի, 12-ամսյա գնաճը կպահպանվի 4 –ից 5 տոկոսի միջակայքում:  Դրամի փոխարժեքի կար­գա­վորման նպատակով ԿԲ-ն երբեմն իրականացնում է արտարժութային «ին­տեր­վենցիաներ»՝ ազգային արժույթի փոխարժեքի կառավարման նպատակով կենտրոնական բանկի միջամտությունն արժութային շուկայի գործառնություններում` արտարժույթի առքուվաճառքի ճանապարհով։

Պարոն Վարդանյան, այս համատեքստում ուշագրավ է նաև, որ ապրիլի 1-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ու ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեցին, որ չնայած կորոնավիրուսի և պատե­րազ­մի հետևանքով տնտեսության ստացած հարվածներին՝ առաջին եռամ­սյակում բյուջեի մուտքերն ակնկալվածից ավելի են 22 միլիարդ դրամով: Հիմնա­կանում առևտրաշրջանառությամբ պայմանավորված տնտեսության այս ակտի­վությունը 2021թ-ի առաջին եռամսյակում կառավարությունը չէր կանխա­տեսել, և բյուջեի հիմքում ավելի համեստ հաշվարկներ էին դրվել։ Մասնավո­րապես, կառավարությունը կանխատեսել էր, որ 2021 թ-ի առաջին եռամսյակում հավա­քելու էին մոտ 305 միլիարդ դրամ, սակայն տնտեսվարող­ներն ավելի շատ հարկեր են մուծել, ինչից հետո վերահաշվարկ կարվի նաև բյուջեում: Սա արդյո՞ք իրականում հարկային «ահաբեկչության» արդյունք չէ:

-Տնտեսության անկման պայմաններում պլանավորվածից ավելի հարկային մուտքերը, առավելևս, որ նախորդ տարի կատարվել էին վերանայումներ, այնքան էլ ոգևորիչ չեն կարող լինել: Պաշտոնական վիճակագրության տվյալներով դեռևս պահպանվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտրի ծավալների երկնիշ նվազումը: Այսպես կոչված «հարկային տեռորը- terror» ենթադրում է գերավճարներ, ինչն արատավոր պրակտիկա է և հանգեցնում է հարկատուների հետ անառողջ հարաբե­րությունների ձևավորմանը: Միևնույն է, եթե տնտեսությունը թափ չհավաքի, գերավճարները չեն կարող լինել խորքային հիմնախնդիրների լուծման միջոց:

-Շնորհակալ եմ հարցազրույցի համար։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img