Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Հայաստանեան Եպիսկոպոսները Հանդէս Եկան Յայտարարութեամբ Հայաստանի Ներքաղաքական Զարգացումների Վերաբերեալ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Յունիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցութիւն, որի ընթացքում շօշափուել են մեր հայրենական կեանքի ներկայ իրավիճակին առնչուած հարցեր: Խորհրդակցութեան աւարտին ընդունուել է հետեւեալ յայտարարութիւնը․

«Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրները՝ խորը մտահոգութիւն ենք յայտնում Հայաստանի ներքաղաքական կեանքում, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների այս շրջանում արձանագրուող մի շարք դատապարտելի երեւոյթների առնչութեամբ։

Յունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշաւի առաջին իսկ օրից տեղ գտած ատելութեան խօսքը, վարկաբեկիչ եւ վիրաւորական արտայայտութիւնները, հայհոյելու, հաշուեյարդարներով ու բռնութեամբ սպառնալու վարքագիծը, ցաւօք, մեր հասարակութեանը կարող է կանգնեցնել այնպիսի կացութեան առջեւ, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողութեան, ատելութեան եւ թշնամանքի հողի վրայ քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն եւ դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում եւ բեւեռացնում են պատերազմի ցաւերը դեռ չամոքած մեր հասարակութեանը։ Անառարկելի ճշմարտութիւն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)։ 

Նժարի վրայ է դրուած հայրենիքի ապագան։ Հարկ է հայրենասիրութիւն, նախանձախնդրութիւն ու հետեւողականութիւն դրսեւորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձեւաւորման գործում, որպէսզի իւրաքանչիւրը պատիւ համարի խոնարհուելը այդ տեսլականի իրագործման լծի ներքոյ։ Դա է նուազագոյն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զաւակների անձնազոհութեան դիմաց։ Այս գիտակցութիւնը պէտք է գերակայի մեր երկրում եւ ուղիներ հարթի առկայ խնդիրների յաղթահարման։

Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թւում յատկապէս իշխող կուսակցութեանը, զերծ մնալու անպատշաճ խօսուածքից ու պահուածքից։ Բազմադարեայ հարուստ մշակոյթ եւ բարձր արժէքներ կերտած մեր ժողովրդին անյարիր են այդպիսի դրսեւորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղէք չարի սերմնացաններ եւ անընդունելի վարքագծով  գայթակղութիւն մի՛ դարձէք քրիստոնեայ մեր ժողովրդի համար։

Աղօթում ենք, որ Տէրը Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ խաղաղութեան մէջ պահի մեր երկիրը՝  պարգեւելով իմաստութիւն համայն մեր ժողովրդին՝ սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտում արարելու իր վաղուայ օրը»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img