Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածրում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և հուշարձանները պղծելու քաղաքականության հերթական վառ ապացույցն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը ինքնաձիգից կրակոցներ արձակում Հադրութ քաղաքի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ:
Տեսանյութից պարզ է դառնում, որ հուշարձանը պղծված է. այն պատված է ադրբեջաներեն գրություններով: