Ուրբաթ, 4 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Տոնական մթնոլորտ սիրված գրքօջախում. միջոցառումներ՝ Հայաստանի ազգային գրադարանում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի գրադարանները բազմադարյան պատմություն ունեն։ Միջնադարյան աղբյուրներում նրանք կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց։ Եղել են վանքերին կից, երբեմն ունեցել են առանձին շինություն (Հաղպատ, Արգինա են)։ Տարածված են եղել վանքերին մոտակա քարայրային գրապահոցները, որտեղ տեղավորվում էր հաճախ մեծ քանակությամբ գրականություն։ Որոշ գրատներում գրադարակների դեր են կատարել որմնախորշերը։

10-րդ դարում հիմնված Սանահինի և Հաղպատի վանքերը 13-րդ դարում արդեն ճանաչված էին իրենց հարուստ գրադարաններով։ Հայ գրքի կարևոր կենտրոններից է եղել նաև Տաթևի վանքի (9-րդ դարում) գրադարանները։ Հայտնի են Արգինայի և Հռոմկլայի կաթողիկոսական (10-րդ դարում) և Անիի արքայական (11-րդ դարում) գրադարանները։ Հիշատակություններ կան Կարսի արքայական, Հոռոմոս վանքի գրադարանի մասին։ Եվ ահա Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք ընթերցասեր հասարակության կողմից սիրված գրքօջախի Հայաստանի ազգային գրադարանի մասին:

Մի վայր,որտեղ օրվա ընթացքում կարելի է հանդիպել տարբեր մասնագիտությունների մարդկանց՝արվեստագետների,գիտության ոլորտի ներկայացուցիչների, գրականագետների,լրագրողների,պատմաբանների,ինչպես նաև ինչպես հայազգի,այնպես էլ օտարազգի ուսանողների: Գրադարանի աշխատակիցներն ու տնօրինությունը ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծելու խստապահանջ ընթերցողների համար ժամանակակից  անհրաժեշտ բոլոր պայմանները:Գրադարանին կից 2017 թվականից գործում է գրատպության թանգարանն,որտեղ ներկայացված է  հայ գրատպության անցած պատմությունը:Սիրված գրքօջախում տեղի են ունենում հանդիպումներ սիրված մտավորականների հետ,կազմակերպվում գրականության ցուցահանդեսներ,գրքերի շնորհանդեսներ,գրական ցերեկույթներ և այլն՝այցելուներին ներկայացնելու մեր երկրի դարավոր մշակույթի չբացահայտված ու անհայտ էջերը:

Եվ ահա հուլիսի 4-ին սիրված գրքօջախի օրն է:102 տարի առաջ այդ օրը Հայաստանի Մայր գրադարանը ստացավ պետական հանրային գրադարանի կարգավիճակ։ Այսպիսով՝ այս  ծրագրի շրջանակում, հուլիսի 7-ին, գրադարանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ,մասնավորապես՝ թամանայանական մասնաշենքի մեծ ցուցասրահում տեղի ունեցավ հայ անվանի մատենագետ Արտաշես Տեր Խաչատուրեանի անձական գրադարանի հավաքածուի ցուցադրությունը։ Այս գեղեցիկ միջոցառումների մեկնարկը տրվեց  թամանայանական մասնաշենքի մեծ ցուցասրահում տեղի ունեցող հայ անվանի մատենագետ Արտաշես Տեր Խաչատուրեանի անձական գրադարանի հավաքածուի ցուցադրության ներկայացմամբ:

Սա նվիրված է սիրված մատենագետի ու մտավորականի ծննդյան 90-ամյա հոբելյանին։Այս յուրօրինակ ու գեղեցիկ միջոցառման ժամանակ գեղեցիկ զեկույցով հանդես եկավ ,ինչպես նաև Արտաշէս Տէր Խաչատուրեանի կյանքն ու գործունեությունը և անհատական հավաքածուն ներկայացրեց անձեռնմխելի գրականուան բաժնի Նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնի աշխատակից,առաջին կարգի գրադարանավար Էմմա Մելիքսեթյանը: Նա այնպես գեղեցիկ ու յուրովի  ներկայացրեց Արտաշես Տեր Խաչատուրեանին,կարծես լիներ նրա ժամանակակիցն ու գործունեության խոսուն վկան՝պատմական էքսկուրս անցկացնելով սիրված մտավորականի ապրած ժամանակաշրջանը: Մի քանի խոսքով ներկայացնենք հավաքածուն:

Անձեռնմխելի գրականության բաժնում ստեղծված Արտաշէս Տէր Խաչատուրեանի անհատական հավաքածուն ստեղծվել է նրա անձնական գրադարանի արժեքավոր գրքերի հիման վրա. այսօր այդ գրադարանի 1550-1960 ժամանակների ավելի քան չորս տասնյակ մեծարժեք գրքերը պահպանվում են Ազգային գրադարանի ֆոնդերում։ Հավաքածուի արժեքավոր գրքերից է 1550 թվականին հրատարակված լատիներեն նոր կտակարանը՝ «Novvm Testamentvm Graece et Latine» (Basileae Bryling,Greek Ancient) և 1669 թվականին տպագրված Առաքել Դավրիժեցու «ԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ»-ի Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի տպարանում ոսկերիզ էջերով տպագրված գիրքը:

Հավաքածուի հազվագյուտ, բարձրարժեք գրքերից Ներսես Շնորհալու՝ Ամստերդամում 1660-ին հրատարակված «Հիսուս որդի» պոեմն է: Գրքերի ցանկում են Նոր կտակարաններ, Աստվածաշնչեր, Սաղմոսարան՝ որոնցից Ազգային գրադարանը մեկական օրինակ ուներ, Աբդուլ Համիդի մասին շատ արժեքավոր ֆրանսերեն գիրք՝ հեղինակի ինքնագրով, Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի առաջին հրատարակությունը, Նարեկի 1752, 1763 և 1851 թվականների հրատարակությունները, Սիամանթոյի, Արշակ Ալբոյաջյանի, Թորոս Թորոմանյանի՝ ինքնագրերով գրքերը և շատ այլ մեծարժեք հրատարակություններ:Հավաքածուն գրադարանին են նվիրել Արտաշես Տեր Խաչատուրեանի որդինեը՝ Տարոն և Զարեհ Խաչատուրեանները։

Միջոցառումները շարունակվեցին սիրված գրքօջախի մեծ դահլիճում,որտեղ աշխատանքային երկարամյա գործունեության և գրադարանային ոլորտում ներդրած ավանդի համար պարգևատրվեցին գրադարանի 23 աշխատակիցները:Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց գրադարանի անցած ուղին՝շնորհավորելով բոլորին այս գեղեցիկ տոնի առիթով: Միջոցառման ընթացքում լեդ-էկրանով ներկայացվեցին գրադարանի գործունեությանն ու անցած ուղու մասին պատմող փաստա-վավերագրական նյութեր:

Ամփոփելով պարգևատրման արարողությունը Հայկանուշ Ղազարյանը հույս հայտնեց,որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի՝բավարարելու ընթերցողների պահաջներն ու հասարակությանը դեպի ընթերցանություն վերադարձնելու ակնկալիքով:Միջոցառումներն ամփոփվեցին Թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում,որտեղ բացվեց գրադարանի 102-ամյա պատմությունը ներկայացնող լուսանկարների ցուցադրություն։ Այստեղ լուսանկարներն ու ալբոմները ներկայացված են գրադարանի արխիվից։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img