Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Հադրութի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրաիճակների պետական ծառայությունը։
«Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զինադադարից հետո մինչ օրս 1601 աճյուն է հայտնաբերվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից։