Ուրբաթ, 12 Օգոստոսի, 2022
- Գովազդ -spot_img

«Զարթօնք» Հայրենիքին Մէջ – 66 — Շտապ Պէտք Է Վերականգնել Մշակոյթի Ու Սփիւռքի Նախարարութիւնները․ Վիրաւորական Է Սփիւռքի Հետ Աշխատել Յանձնակատարի Մակարդակով, Մշակոյթ Պահել՝ Բաժնի Կարգավիճակով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից

Քորոնավիրուսային համավարակը արդեն երկրորդ տարին է երկրներին թոյլ չի տալիս զբօսաշրջութեան  ոլորտում զարգանալ։ Շատ երկրներ դեռեւս իրենց սահմանները չեն բացել միջազգային զբօսաշրջիկների համար։ Յստակ կարելի է ասել, որ քորոնավիրուսային համավարակից ամենաշատը տուժել է հենց այս ոլորտը։ Իսկ Հայաստանում քանի որ զբօսաշրջութիւնը տնտեսութեան գերակայ ճիւղն էր, ամենամեծ հարուածն իր վրայ վերցրեց հենց այս ոլորտը։  

Շատ զբօսաշրջային կազմակերպութիւններ փակուեցին, սնանկացան, աշխատատեղեր կրճատուեցին։ Այդուհանդերձ, ոլորտի մասնագէտները կանխատեսում են՝ առաջիկայում հնարաւոր կլինի վերականգնել ոլորտը, քանի որ աշխարհը գնում է սահմանափակումների մեղմացմանը։ Թեմայի վերաբերեալ «Զարթօնք» օրաթերթը զրուցել է 1994 թուականից գործող «Աւարայր» թուրիստական ընկերութեան հիմնադիր, հիմնական մասնագիտութեամբ զինուորական, երկրորդ մասնագիտութեամբ՝ պատմաբան, արեւելագէտ եւ երրորդ մասնագիտութեամբ՝ թուրիզմի գիտակ, դասախօս Արկադի Սահակեանի հետ։

«Աւարայր» ՍՊԸ-ն հիմնադրուել է 1994 թուականին: Կազմակերպութիւնը զբաղւում է ներգնաթուրիզմի կազմակերպմամբ: Գործունութիւնը իրականացնում է 3 հիմնական ուղղութիւններով՝ մշակութային, արկածային։ Կորոնավիրուսային համավարակի սկզբում, երբ պիզնես միջավայրը կարելի է ասել յայտնուել էր փակուղում, Արկադի Սահակեանը որոշեց Լոռու մարզի Փուշքինօ համայնքում գտնուող իր առանձնատունը դարձնել հիւրատուն՝ որպէս եկամտի լրացուցիչ աղբիւր։ Ինչ խօսք, յաջողուեց։ Սաղարթախիտ ու գեղեցիկ բնութիւնով շրջապատուած «Pushkino, Tatyana’s guesthouse»-ը կարճ ժամանակում հասցրեց դառնալ շատերի սիրելի վայրը քաղաքից դուրս, որտեղ կարելի է պարզապէս վայելել բնութիւնն ու մաքուր օդը, կտրուել առօրեայ հոգսերից ու քաղաքի եռուզեռից։

— Պարոն Սահակեան, կը պատմէ՞ք, թէ ինչու՞ որոշեցիք հենց Փուշքինոյում ստեղծել հիւրատուն, ներդրում կատարել այս գիւղում։

-Կորոնավիրուսային համավարակի պատճառով, երբ զբօսաշրջութիւնը չէր գործում, որոշեցինք որպէս եկամտի աղբիւր օգտագործել Լոռու մարզի Փուշքինօ համայնքում գտնուող մեր ամառանոցը։ Տեղը շատ լաւն է, ոչ հեռու գտնւում է Դենդրոփարքը, անտառներով շրջապատուած։ Անցած տարուայ Մայիս ամսից այն սկսեց աշխատել որպէս հիւրատուն։ Հիւրատան անունն էլ հետեւեալ կերպ եղաւ՝ գիւղը ռուս գրող Փուշքինի անունով է, Թաթիանան էլ նրա հերոսուհին է։ Իմ կնոջս անունն էլ է Թաթիանա։ Այսպէս համընկաւ՝ «Pushkino, Tatyana’s guesthouse»: Երիտասարդ տարիներին ես զբօսաշրջիկ եմ եղել, լեռնային թուրիզմով էի զբաղւում։ Նախասիրութիւնը հետագայում դարձաւ մասնագիտութիւն։ Մենք ընկերներով 1992 թուականին հիմնեցինք «Աւարայր» ընկերութիւնը, որը արցախեան պատերազմի ժամանակ ֆինանսական աջակցութիւն էր ցուցաբերում մեր ջոկատի տղաներին (Արկադի Սահակեանը «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզութեան վաշտի հրամանատարն է եղել- խմբ․), ֆինանսական միջոցներ էր հայթայթում։ 1994 թուականին այն դարձաւ «Աւարայր» թուրիսթական ընկերութիւն։ 1994 թուականի սեպտեմբերի 21-ից պաշտօնապէս գրանցուեց մեր ընկերութիւնը, որը զբաղւում է միայն ներգնաթուրիզմով։

— Քորոնավիրուսային համավարակը, գաղտնիք չէ, որ ամենամեծ հարուածը հասցրեց հենց զբօսաշրջային ոլորտին։ Հայաստանում զբօսաշրջութիւնը տնտեսութեան գերակայ ուղղութիւն է համարւում։ Որպէս ոլորտի մասնագէտ կարո՞ղ էք գնահատական տալ, թէ ինչ վիճակում է հիմա ոլորտը եւ վերակենդանացման ի՞նչ ծրագրեր, նախադրեալներ կան։

— Եթէ վերցնենք 2019 թուականի տուեալները 1 մլն 894 հազար զբօսաշրջիկ է այցելել Հայաստան։ Դա բաւական լաւ ցուցանիշ է։ Այո, զբօսաշրջութիւնը ՀՀ տնտեսութեան գերակայ ուղղութիւններից մէկն է օրէնքով։ Պէտք է նշել, որ զբօսաշրջութիւնն ամեն տարի իր կայուն՝ 15  տոկոս եկամուտն ապահովում է։ Անգամ, եթէ վերցնենք 2016 թուականը, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, մենք կարողացանք 6 տոկոս աճ գրանցել։ Քորոնավիրուսի պատճառով հիմնականում տուժեց ներգնայ ու արտագնայ զբօսաշրջութիւնը։ Ամբողջութեամբ փակուեց։ Եթէ չեմ սխալւում դեռ 70 տոկոսն է վերականգնուել։ Միւս կողմից դա նպաստեց ներքին զբօսաշրջութեան աճին։ Մարդիկ ստիպուած սկսեցին ճամփորդել Հայաստանի մէջ։ Դա նպաստեց ենթակառուցուածքների զարգացմանը։

Ներքին զբօսաշրջութեան զարգացմանն ուղղուած խթան էր նաեւ սոցփաթեթների մասին օրէնքը։ Պետական աշխատողները իրենց հասանելիք փաթեթներով կարող են Հայաստանում ու Արցախում ցանկացած տեղ հանգստանալ։ Մենք առաջարկ ենք արել, որ սոցփաթեթները տարածուեն ոչ միայն պետական աշխատողների, այլեւ՝ մասնաւոր հատուածի աշխատողների վրայ։ Առաջին հերթին դա անհաւասար պայմաններ է ստեղծում հասարակութեան մէջ։ Երկրորդ հերթին՝ մասնաւոր հատուածի շատ մեծ թուով աշխատողներ կան, որոնց ներգրաւումը կարող է մեծ զարկ լինել ներքին զբօսաշրջութեանը։ Մենք առաջարկել ենք, որ օրէնքով հնարաւորութիւն տրուի մասնաւոր հատուածի գործատէրերին իրենց աշխատակիցներին  տարեկան 200 հազար դրամի չափով փաթեթ առաջարկել, որը կը ճանաչուի որպէս ծախս։ Առաջին հայեացքից  կարող է թուալ, թէ դա մեծ հարուած է պիւտճէին, բայց  այդպէս չէ։ Այդ գումարները մնում են երկրում, աւելին այդ գումարներից հարկեր են վճարւում, հաւասարաչափ բաշխւում է մարզերում։ Այդ սոցփաթեթները հնարաւորութիւն են տալիս նաեւ մրցունակ պայմաններ ստեղծել ոլորտում։ Եկէք չմոռանանք, որ Հայաստանում 650 հազար մարդ աշխատում է մասնաւոր սեկտորում կամ ինքնազբաղուած է։ Եթէ 650 հազարի կէսն էլ համաձայնի տարեկան 200 հազար դրամ տրամադրել իր աշխատողին որպէս պարգեւատրում սոցփաթեթի տեսքով, ապա դա տարեկան կը կազմի 6 մլրդ դրամի շրջանառութիւն ներքին զբօսաշրջութեան մէջ։ Դա մեծ զարկ կը լինի ոլորտին։ Եւ եկէք չմոռանանք, որ զբօսաշրջիկը իր գրպանից եւս ծախսում է, բացի սոցփաթեթի շրջանակում ծախսուող գումարը։ Այս օրէնքը հնարաւորութիւն կտայ նաեւ որոշ չափով ստուերային գումարները բերել հարկային սպիտակ դաշտ։ Գաղտնիք չէ, որ շատ գործատուներ պարգեւատրում են իրենց աշխատողներին, սակայն դա ցոյց չեն տալիս, որովհետեւ կա եկամտային հարկ, այլ հարկեր։ Մեր առաջարկած այս տարբերակով պիւտճէի սպիտակ շուկան կը աւելանայ։

— Որ՞ երկրների հետ է բացուել զբօսաշրջութիւնը։ Հայաստան հիմնականում ո՞ր երկրներից են զբօսաշրջիկներ այցելում։

— Այս պահին հիմնականում Ռուսաստանի հետ։ Այնտեղից կա կանոնաւոր չուերթներ։ Կրպես կազմակերպուած հոսքեր մի փոքր Իսրայէլի շուկան է վերականգնուել։ Արդեն մէկ-երկու խումբ այցելել է Հայաստան։ Հայաստանը դեռ պէտք է կարմիր ցուցակից դուրս գայ, որ հնարաւոր լինի խօսել զբօսաշրջութեան վերջնական վերականգնման մասին։ Կարճ ժամանակ առաջ է Հայաստանը յայտնուել դեղին ցուցակում։ Այստեղ զբօսաշրջիկ չի գայ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի յայտնուել կանաչ ցուցակում։ Ինչքան էլ մենք ասենք, որ մեզ մօտ ամեն ինչ լաւ է, բայց մենք այս պահին ընդամէնը 20 հազար հոգի պատուաստուած ունենք։ Դա արդեն ցուցանիշ է, որը զբօսաշրջային մատակարար (donor) հանդիսացող երկրների համար լուրջ չէ։ Եթէ ուզում ենք վերականգնել զբօսաշրջութիւնը, պէտք է պետութիւնը լուրջ քարոզչութիւն իրականացնի պատուաստումների հարցում։ Պետութիւնը չունի նաեւ միասնական յստակ քաղաքականութիւն Հայաստան այցելող զբօսաշրջիկների մասով։

— Հայաստանն ինչո՞վ է գրաւում զբօսաշրջիկներին։

— Ինչքան էլ Հայաստանը հին պետութիւն է, որպէս զբօսաշրջային ուղղութիւն մենք նոր ենք։ Առաջին հերթին այդ նոր լինելն է գրաւում։ Մենք ունենք որոշակի վարկանիշ։ Օրինակ, Ֆրանսիայում հայերին ճանաչում են, Գերմանիայում հայ անունը ծանօթ է, մշակութային կապեր կան Պավարիայի հետ, որոնք օժանդակում են Հայաստան այցելութիւններին։ Այսինքն՝ Հայաստանը գրաւում է որպէս նոր ուղղութիւն եւ որպէս պատմական հին երկիր։ «Հայաստան» բառը չէ, բայց  «Արմենիա» բառը շատ ծանօթ է, մարդկանց ականջում է եղել։ Շատ կարեւոր է նաեւ մեր մշակութային առանձնայատկութիւնը։ Լինելով կիսով չափ եւրոպացի, կիսով չափ ասիական մշակոյթի կրող, մենք կարողացել ենք պահպանել մեր մշակոյթը՝ գրականութեան, երաժշտութեան եւ այլ առումով։ Իհարկէ, մենք այսօր լուրջ խնդիր ունենք մշակոյթի պահպանման տեսանկիւնից։ Համաշխարհայնացման պայմաններում տարածուող անհասկանալի մշակոյթների խառնարանում մենք կը կորենք։ Մեր կողքին կան աւելի հզօր երկրներ, որոնք մեծ ուրախութեամբ կ՛ոչնչացնեն մեզ մեր մշակույթի հետ, առանց զէնքի, տրորելով ու խառնելով միւս մշակոյթների հետ։

— Որպէս ազգ, պետութիւն, ի՞նչ պէտք է անենք դա թոյլ չտալու համար։

— Առաջին հերթին պէտք է վերականգնել մշակոյթի նախարարութիւնը, ոչ թէ այս խայտառակ նախարարութիւնը թողնենք, որի մէջ ինչ ասես կա՝ մշակոյթ, սփորթ, գիտութիւն, կրթութիւն, երիտասարդութիւն։ Կարող ենք շարքը շարունակել՝ գիւղատնտեսութիւն, անասնապահութիւն եւ այլն, Ամեն ինչ բերենք մի տեղում իրար մէջ։ Այս երեք տարուայ մէջ մենք լուրջ մշակութային հարուածներ ենք կրել։ Պէտք է շատ յստակ մշակոյթի պահպանման քաղաքականութիւն մշակել ու առաջ տանել։ Եթէ չես պաշտպանում մշակոյթը, տարիների ընթացքում այն  կորում է։ Հիմա ԵՈՒՆԵՍՔՕ-ում արշաւ է սկսուել։ Մէկը հացն է տանում, միւսը լաւաշը, տոլման, հարիսան, վաղը ղափաման կտանեն՝՝ ու կը պարզուի, որ մենք ազգային ոչ մի բան չունենք։ Դրա համար պէտք է ունենալ հզօր ղեկավարութիւն ու պետական ծրագիր։ Մշակոյթը պէտք է լինի ազգային ինքնութիւնը հաստատելու, պահպանելու գործիքը։ Զբօսաշրջութիւնում եւս շատ կարեւոր է մշակոյթի դերը։ Պէտք է պետական յստակ քաղաքականութիւն լինի նաեւ զբօսաշրջային ընկերութիւնների համար, ուղեվարների (կիտ) համար, ովքեր զբօսաշրջիկներին ներկայացնում են մեր մշակոյթը։ Նրանք պէտք է իմանան, թէ ինչը կարելի է խօսել երկրի մասին, ինչը՝ ոչ։ Մենք դէպքեր ենք հանդիպել, որ զբօսաշրջիկներին ուղեվարները ներկայացրել են, օրինակ, մեր բանակի մօտաւոր թուաքականը, ազգային անվտանգութեան առնչուող շատ հարցեր։ Դրանք պէտք է արգելուեն։ Ու պետութեան կողմից պէտք է լինեն յստակ տեղեկութիւններ, որոնք իրաւունք ունի ուղեվարը փոխանցել իր զբօսաշրջիկներին։ Դրա համար մեզ անհրաժեշտ է  մշակոյթի նախարարութիւնը, որը կը զբաղուի այդ հարցերով։

— Հայաստանում զբօսաշրջութեան զարգացման գործում ի՞նչ տեղ ունի հայկական բազմամիլիոնանոց Սփիւռքը։ Արդեօք Սփիւռքի ներուժը օգտագործւո՞ւմ է ի օգուտ Հայաստանի այս առումով։

— Չմոռանանք, որ մենք 11-12 մլն հայ ենք աշխարհում։ Եթէ իրական թուերով խօսենք Հայաստանում 2,5 միլիոնից աւել հայ չի մնացել։ Ստացւում է՝ 8-8,5 մլն հայ դրսում է ապրում, մօտ մէկ միլիոնը չի ճանաչում իր ինքնութիւնը, Այդ պայմաններում, մենք, լինելով 2,5 միլիոնանոց պետութիւն, պարտաւոր ենք ունենալ լուրջ լիազօրութիւններով օժտուած կառոյց, որը կ՛աշխատի դրսում գտնուող հայերի հետ։ Բայց ոչ երբեք յանձնակատարի մակարդակով։ Դա վիրաւորական է։ Չի կարելի նման բան անել։ Սովետական ժամանակ սփիւռքի կոմիտէ կար, լուրջ մասնագէտներով։ Ինչպէս սիրում են ասել՝ նախկինների ժամանակ էլ Հայաստանում կար Սփիւռքի նախարարութիւն, որը վատ չէր աշխատում։ Որոշ տգէտներ ասում էին՝ դա սպասարկում է Հրանուշ Յակոբեանին։ Դա տգիտութիւն է։ Հրանուշ Յակոբեանը վա՞տ էր աշխատում, հանէիք, բերէիք ուրիշ լաւ աշխատող մարդ։ Ոչ ոք չի ասում այդ նախարարութիւնը Հրանուշ Յակոբեանինն է կամ Պօղոս Պօղոսեանինը։ Լուրջ չէ Սփիւռքը դիտարկել յանձնակատարի մակարդակով։ Մեր պետութիւնից 4 անգամ աւելի շատ մարդ դրսում է ապրում ու մենք սփիւռքի հետ աշխատում ենք յանձնակատարի մակարդակով։ Մենք ունենք հսկայ պետականաշէն գաղութներ։ Օրինակ Լիբանանի, Սիրիայի, Յորդանանի, Ռուսաստանի գաղութը։ Իրենց հետ չի կարող յանձնակատարով աշխատել։ Իրենց հետ աշխատող կառոյցը պէտք է լինի լուրջ լիազօրութիւններով օժտուած։ Մենք շատ լուրջ հարցեր կարող ենք լուծել Սփիւռքի միջոցով։ Սփիւռքն էլ է յոգնել արդեն այս իրավիճակից։ Նրանց միայն  դիտել որպէս ֆինանսի աղբիւր ճիշտ չէ։ Նրանք էլ այս երկրում պէտք է ունենան ընտրելու ու ընտրուելու իրաւունք։ Նրանք էլ պէտք է Հայաստանում ունենան այն իրաւունքներն ու պարտականութիւնները, որոնք ունեն ՀՀ միւս քաղաքացիները։ Եթէ ամփոփենք, ապա մենք շատ խնդիրներ ունենք լուծելու։ Անելիքներ շատ կան։

— Շնորհակալ եմ հարցազրոյցի համար։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img