Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Թալիբներն սպառնացել են ելնել թուրքական ուժերի դեմ, եթե դրանք դուրս չգան Աֆղանստանից

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել Է, որ կգրոհի թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում: Այդ մասին ասված Է շարժման հայտարարության մեջ, որը հուլիսի 13-ին մեջբերել Է Աֆղանստանի TV1 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքական ղեկավարության որոշումը չմտածված Է, խախտում Է աֆղանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հակասում Է նրանց ազգային շահերին»,- նշված Է թալիբների հայտարարության մեջ: Շարժումը նշում Է, որ «ցանկացած օտարերկյա զորեքրի եւ ցանկացած պատրվակով մնալն Աֆղանստանի տարածքում դիտում Է որպես օկուպացում եւ կպայքարի զավթիչների դեմ»:

Թալիբները Թուրքիայի ղեկավարությանը կոչ են արել հրաժարվելու այն որոշումից, որը «խնդիրներ կստեղծի երկու երկրների մուսուլման ժողովուրդների միջեւ»: «Եթե թուրք պաշտոնատար անձինք չվերանայեն իրենց որոշումը,- ասված Է հայտարարության մեջ,- ապա «Թալիբանի» կողմնակիցները դուրս կգան (Աֆղանստանում) թուրքական ուժերի դեմ»: Այդ դեպքում թալիբները պատասխանատվությունը դրել են նրանց վրա, «ովքեր միջամտում են ուրիշների գործերին եւ ընդունում նման չմտածված որոշումներ»: Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է Աֆղանստանում պահպանելու իր զորակազմն այնտեղից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից՝ հետո ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության դեպքում՝:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել Է Աֆղանստանում գործողությունը վերջացնելու մասին: Սպիտակ տանը հույս ունեն, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը, որն սկսվել Է մայիսին, կավարտվի օգոստոսի վերջին: Ինչպես անցյալ շաբաթ հայտնել Է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, Միացյալ Նահանգներն ավելի քան 90 տոկոսով ավարտել են Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործընթացը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img