Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերը Թուրքիայից ստացել են առաջին Bayraktar TB2 հարվածային անօդաչու համալիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան Թուրքիայից հարվածային անօդաչուներ է գնել Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքները պաշտպանելու համար։ Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, այս հայտարարությունը մեկնաբանելիս, համեմատել է Կիևի դիրքորոշումը երեխաներին վախեցնելու հետ, իսկ բուն անօդաչուները` «բարակ ծղոտի», որով ռուսական բանակին վախեցնելն անխոհեմություն է։