«Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական մանդատները վերցնելու որոշում է կայացրել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:
«ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի միջնորդություն չունենք, չենք նախատեսում, որ կունենանք»,- նշեց Հակոբյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։