Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Նա ինքներս մեզ լսելի դարձրեց. քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Ջիվան Գասպարյանին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում  հուլիսի 24-ին տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարպետի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչները, ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի խոսքով` Ջիվան Գասպարյանից սովորել են բոլոր դուդուկահարները՝ թե անձամբ վարպետի, թե նրա ձայնագրությունների միջոցով,:

«Հիշում եմ` առաջին անգամ վարպետին հանդիպեցի, երբ Կոնսերվատորիայում առաջին կուրսի ուսանող էի: Ազգային ռադիոյում դուդուկահարների մրցույթ էր կազմակերպվել և Ջիվան Գասպարյանը ժյուրիի նախագահն էր: Նա ինձ նկատողություն արեց, ասաց` «տղա ջան, երբ նվագում ես, ուշադրություն դարձրու քո մատերին, իսկ դու բոլորին ուշադիր նայում ես` ժյուրիի անդամներին,  ովքեր են նրանց կողքին նստած, բացի քո մատերից: Այդ տարիների ընթացքում մտերմացանք վարպետի հետ … Շատ հուզված եմ, մեծ արվեստագետ կորցրեց հայ ժողովուրդը: Բոլորիս և վարպետի ընտանիքին համբերություն եմ մաղթում»,- ասաց Սեյրանյանը:

Ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը նույնպես շատ բան է սովորել վարպետից: Դաբաղյանը համոզված է, որ բազում սերունդներ կօգտվեն նրա տված համամարդկային արժեքներից:

« Նման մարդիկ երբեք չեն մահանում: Մարդը մահանում է այն դեպքում, եթե ոչինչ չի տալիս աշխարհին: Ջիվան Գասպարյանը թողել է մեծ ժառանգություն, նա կարողացավ դուդուկը ներկայացնել համայն աշխարհին: Դրանով ճանաչեցին մեր երկիրը, սիրեցին հայ մարդուն, խորացան հայ մշակույթի արմատներում: Ջիվան Գասպարյանի մահը մեծ կորուստ էր մեր մշակութային կյանքում, որովհետև նման մարդանց ներկայությունը , անկախ տարիքից, միշտ անհրաժեշտ է ժողովրդին և մարդկությանը: Գասպարյանական դպրոցը շատ խորն է և արժեքավոր»,- ընդգծեց Դաբաղյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի կարծիքով`  Ջիվան Գասպարյանը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք կատարեց Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու, միջազգային ամենահեղինակավոր արվեստագետներին Հայաստանը ներկայացնելու առումով:

« Չեմ ուզում կենտրոնանալ միայն նրա միջազգային գործունեության վրա, որովհետև նա ինքներս մեզ լսելի դարձրեց: Ըստ էության, Ջիվան Գասպարյանը վերջնականապես հաստատեց, որ դուդուկը կամ ինչպես ասում ենք՝ ծիրանափողը, հայության գոյաբանական գործիքն է: Դուդուկի միջոցով մեղեդիանում է, հնչեղ է դառնում հայ ժողովրդի պատմությունը, կենսագրությունը, ամեն հայ մարդու սրտի հուզումները: Կարծում եմ, որ ինքն իր հուշարձանը կառուցեց, կառուցեց իր արվեստով, իր ժառանգությամբ, որ թողել է»,- ընդգծեց Խզմալյանը:

Արայիկ Խզմալյանը չի կարծում, որ Ջիվան Գասպարյանը արժանավոր փոխարինող չի ունենալու, որովհետև վարպետը ամուր հիմքեր է դրել, դպրոց կայացրել:

 «Այսօր էլ ունենք ուղղակի ֆանտաստիկ դուդուկահարներ և, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք վարպետի անվանը համարժեք անունների մասին կիմանանք: Ամեն դեպքում բոլորս կարող ենք մխիթարվել այն հսկայական աշխատանքով ու սիրով, որ ժողովուրդն ունի Ջիվան Գասպարյանի  և այն արժանապատիվ կյանքով, որ ապրեց վարպետը և ստիպեց, որ մենք այդպես ապրենք»,-եզրափակեց Խզմալյանը:

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցելքանի որ մայրը վաղ էր մահացելիսկ հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմին է մասնակցելԱյդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից։ 1947 թվականին մեկնել է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետորտեղ համերգից հետո Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց։ 1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄԻ (UNESCO) հովանավորությամբ։ Նույն մրցույթին մասնակցելով՝ 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլնԹողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակունի ավելի քան 1000 ձայնագրություննվագել է շուրջ 20 հազար համերգային ծրագրում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img