Չորեքշաբթի, 19 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը Տոկիոյի խաղերում դարձավ օլիմպիական չեմպիոն։

Մարմնամարզության տղամարդկանց թիմային պայքարը շատ լարված ու դիտարժան էր։ Մինչև վերջին մարզիկի ելույթը հայտնի չէր, թե որ թիմը` Ճապոնիան, թե Ռուսաստանի հավաքականն են դառնալու չեմպիոն։ Ու երբ իր գործողություններն ազատ վարժությունում ավարտեց Նիկիտա Նագորնին բոլորի հայացքները սևեռեցին դեպի մրցավարները։ Լուսատախտակի վրա ցուցադրված բալերը Ռուսաստանի հավաքականին ապահովեցին 1.3 տասնորդական առավելություն ճապոնացիների նկատմամբ, և օլիմպիական ոսկե մեդալ։

Հատկապես պետք է ընդգծել Արթուր Դալալոյանի ելույթները։ Հայազգի մարմնամարզիկը ծանրագույն վնասվածքից հետո  նույնիսկ հստակ չէր կարողանում քայլել, երբեմն կաղում էր։ Բայց կամային ֆանտաստիկ որակների շնորհիվ, Արթուրը անհնարինը դարձրեց ակնհայտ. նա իր հրաշալի թիմի հետ հուզվեց և արտասվեց ոսկե հաղթանակից հետո։

Դալալոյանը խոստովանում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում հաղթելուց ստացած հույզերը չեզոքացնում են իր ունեցած ողջ ցավը: Այս մասին մարզիկը հայտնել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հաղթանակի զգացումը մոռացնում է այն ցավը, որը ես զգացել եմ, այդ պատճառով ինձ հիանալի եմ զգում։ Սկզբում մենք մեզ ավելի վստահ էինք, հանգիստ մեկնարկեցինք, բայց վերջում արդեն նյարդային վիճակ էր», — ասել է Դալալոյանը։

Մարմնամարզության Ռուսաստանի տղամարդկանց քառյակը` Նիկիտա Նագորնին, Արթուր Դալալոյանը, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինն օլիմպիադայի թիմային մրցաշարում հաղթել են 262,500 միավորով և Տոկիոյում նվաճել օլիմպիական խաղերի չեմպիոն կոչումը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img