Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփն Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա խորհրդարանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Հուլիսի 27-ին Բաքվում կայանալիք հանդիպմանը տեղի կունենա «Բաքվի հռչակագրի» ստորագրման արարողությունը: Արարողությունից առաջ Շենթոփը, ինչպես նաև մյուս խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հուլիսի 28-ին ակնկալվում է Թուրքիայի մեջլիսի նախագահի հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Թուրքիա վերադառնալուց առաջ նա այցելելու է ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շուշի և Վարանդա (Ֆիզուլի):