Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ քննարկելու համար ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
«Միացյալ Նահանգները կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական սփյուռքի դինամիկ ջանքերը»,- հանդիպմանն ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: